«Տանը մենակ» ֆիլմի աստղին հայտնաբերել են մահացած վիճակում

ԱՄՆ-ում մահացել է դերասան Ջոն Հերդը, ով «Տանը մենակ» ֆիլմում Քևինի հոր դերակատարն էր: Հերդի դին հայտնաբերել են Քալիֆորնիայի հյուրանոցներից մեկի սպասուհիները:

Այս մասին հայտնում է TMZ պարբերականը` հղում անելով դերասանի հարազատներին: Աղբյուրի փոխանցմամբ` հուլիսի 19-ին դերասանը թեթև վիրահատություն է տարել որովայնի հատվածում և հյուրանոցում էր գտնվում կազդուրվելու նպատակով:

Այս պահին մահվան պատճառը հայտնի չէ: Ջոն Հերդը 72 տարեկան էր: Նա խաղացել է նաև այլ ֆիլմերում, ինչպես օրինակ` «Գլադիատոր», «Կլան Սոպրանոն», «Մեծը» և այլն:

Աղբյուր՝ armlur.am