Ահա թե ինչ տեսք պիտի ունենան կանանց շրթունքներն ըստ տղամարդկանց

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Շատերը սովոր են համարել, որ տղամարդիկ անտարբեր են փքուն շուրթերի հանդեպ։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլորովին էլ այդպես չէ։ Գիտնականները փորձել են պարզել՝ ինչ տեսք պիտի ունենան կատարյալ կանացի շուրթերը։

Անհիշելի ժամանակներից աղջիկները փորձել են իրենց շուրթերն ավելի փքուն դարձնել։ Նրանք դիմել են ամենատարբեր միջոցների․ փայլեր, շրթներկեր, ներկեր, մենթոլ (որը հարուցում է արյան հոսք և դրա հետ միասին փոքր-ինչ ուռածություն)։ Ի վերջո բանը հասել է տարբեր ներարկումների։ Չէ՞ որ տղամարդկանց ուշքը գնում է դրա համար, համարում են շատ աղջիկներ։pomada.cc

Կալիֆորնիացի պլաստիկ վիրաբույժները նույնիսկ ներկայացրել են կատարյալ շուրթերի համամասնությունը։ Այսպես․ ներքևի շրթունքը պետք է 2 անգամ փքուն լինի վերևինից։ Հենց այս ստանդարտին է հետևում ԱՄՆ պլաստիկ վիրաբույժների մեծամասնությունը։

Բրիտանացի գեղագետ-բժիշկ Թիջին Էշոն իր գործընկերների հետ լայնամասշտաբ հետազոտություն է կատարել՝ որոշելով շուրթերի կատարյալ ձևը և չափը, որոնք, ըստ հարցմանը մասնակցած տղամարդկանց, սեքսուալ են, բայց գռեհիկ չեն։1_perfect_lips_shape_800

Մասնակիցներին խնդրել են պատասանել՝ 2 լուսանկարներից որն է ավելի սեքսուալ ու հմայիչ, ինչպես նաև ընտրել 2 տարբել շուրթերից մեկը։ Բացի դրանից, տղամարդկանց առաջարկել են նշել լուսանկարների առավելություններն ու թերությունները։ Ստացված տվյալների վրա հենվելով՝ կազմել են ֆոտոռոբոտ․շուրթերի՝ բոլոր գեղագիտական պահանջներին համապատասխանող համակարգչային մոդել։

Եվ ահա թե ինչ եզրահանգման նրանք եկան․ներքևի շրթունքի ամենալայն մասը բերանի անկյան լայնության համեմատ  պիտի լինի 2։1 համամասնությամբ, իսկ վերև շրթունքը պարարտությամբ պիտի համընկնի ներքևինի հետ։

Հետազոտության ընթացքում Էշոն նաև հաստատեց, որ վերին շրթունքի ակոսը կամ Ամուրի նետը, քիչ դեր չի խաղում կանանց շուրթերի սեքսուալության՝ տղամարդկանց ընկալումներում։ Սահուն և վառ չարտահայտված ակոսիկը կանանց շրթունքները 2 անգամ հրապուրիչ  է դարձնում՝ համեմատած խիստ արտահայտված ու խոր ակոսիկի հետ։

Որպես շուրթերի կատարյալ համամասնության օրինակ գեղագետը նշում է Միշել Քիգանին և Էմիլի Ռատակովսկուն։

Էմիլի Ռատակովսկիbeauty.ua

Իսկ այ Քայլի Ջեները և Անջելինա Ջոլին սև ցուցակում են հայտնվել․ տղամարդկանց մեծ մասը նրանց շրթունքները սեքսուալ չհամարեց՝ բնութագրելով մեկ արտահայտությամբ․ «Չափազանց է»։

Քայլի ՋեներКартинки по запросу kylie jenner

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am