Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը

Փորկապությունը կարող է շատ պատճառներ ունենալ: Փորկապության ամենատարածված պատճառը կարող են լինել ոչ ճիշտ սնվելը, վնասակար սովորությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:

Այլ պատճառներից են՝

  • Սթրես
  • Քնի պակաս
  • Տարիք
  • Որոշ դեղամիջոցներ
  • Որոշ վիտամիններ
  • Բջջանյութով և ջրով ոչ հարուստ սննդակարգ

Փորկապությունը կարող է առաջանալ նաև որպես կողմնակի ազդեցություն կամ ավելի լուրջ հիվանդության ախտանիշ:

Եթե մշտապես փորկապություն և որովայնի հատվածում ցավ եք ունենում, շտապ բժշկի դիմեք:

Ներկայացնում ենք տնային բնական թուլացուցիչ միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Նույնիսկ բժիշկներն են նշանակում այս միջոցը:

Բաղադրիչները՝

  • Մատնաձև արմավ՝ 1 բաժակ
  • Սալորաչիր՝ 1 բաժակ
  • Եռացած ջուր՝ 5 բաժակ

Պատրաստումը՝

Արմավը և սալորաչիրը մանր կտրտեք:

Դրանք լցրեք եռացած ջրի մեջ ու եփեք մինչև խիտ խառնուրդ ստացվի:

Կստանաք մոտ 20 բաժին 1-ական ճ/գ չափաբաժնով:

Կարող եք այս խառնուրդը համադրել նախաճաշի հետ՝ այն ավելացնելով շիլային, կեֆիրին, յոգուրտին:

Խառնուրդն անվնաս է բոլոր տարիքի մարդկանց համար:

Ինչո՞ւ է այն լավ ազդում

Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և սորբիտոլ, բնական շաքար, որոնք կարող են օգնել վերացնել փորկապությունը:

Աղբյուր՝ BlogNews.am