Կենդանակերպի ամենասեքսուալ նշանները

Կարիճ
Լավագույն զուգընկերները անկողնում Կարիճներն են։ Նրանք սիրո և կրքի վարպետներ են։ Բաց են և հեշտությամբ են գրավում հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։
Կարիճներն օժտված են մեծ ձգողականությամբ։ Նրանք հեշտությամբ կարող են գտնել նրանց, ովքեր միշտ պատրաստ կլինեն սիրաշահել և բավարարել իրենց։
Կարիճները սիրում են իշխել անկողնում՝ ստիպելով զուգընկերոջը կատարել իր ցանկությունները։ Այս նշանի ներկայացուցիչները անկողնում զուրկ են և նախապաշարմունքներից, և արգելքներից։
Բացի գերիշխող լինելուց, Կարիճները շատ ագրեսիվ են, այդ պատճառով էլ չարժե զարմանալ անկողնում նրանց համարձակ քայլերից։

Խեցգետին
Խեցգետինը երկրորդ տեղն է զբաղեցնում լավագույն սիրեկանների ցուցակում։ Խեցգետնի մեջ համատեղ իշխում են զգացմունքն ու կիրքը։ Հաճախ նրանց համար սեքսը զուգընկերոջ հետ մտերմանալումիջոց է։
Այս նշանի տակ ծնված տղամարդիկ չեն վախենում արտահայտվել, երբ ինչ-որ մեկը ձգում է իրենց։ Զգայունությունն ու կիրքը Խեցգետնի հաղթաթուղթն է, որը գայթակղում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։
Այս նշանը քնքուշ է ու ռոմանտիկ։ Եթե Դուք երազում եք համարձակ և ագրեսիվ սեռական ակտի մասին, ապա զարդարեք նրա մահճակալը վարդի թերթիկներով։

Երկվորյակներ
Կենդանակերպի նշանների ցուցակի ամենալավ սիրեկանները Երկվորյակներն են։ Թեև հազվադեպ են հավատարիմ մնում մեկ զուգընկերոջը, ի տարբերություն Խեցգետնի և Կարիճի։
Երկվորյակները երևակայության մեծ վարպետներ են, և կարող են զարմացնել իրենց զուգընկերոջը։ Երկվորյակները հեշտությամբ կարող են նվաճել հակառակ սեռի ներկայացուցիչներին իրենց սրամտության և ինտելեկտի շնորհիվ։
Նրանք ինքնաբուխ քայլերի սիրահար են և նախընտրում են նոր դիրքերի և անսովոր վայրերում սեքսով զբաղվելու փորձարկումներ անել։

Աղբյուր՝ ArmDay.am