19 տարվա ամուսնական կյանքից հետո տղամարդը պարզել է, որ իր կինն ամենևին էլ կին չէ և քոթակել է նրան

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մի գեղեցիկ օր 64-ամյա բելգիացին իմանում է, որ իր կինը, որի հետ ինքը 19 տարի ամուսնացած է եղել, իրականում տղա է ծնվել։

Նա  ամուսնուց ամբողջ համատեղ կյանքում թաքցրել է այդ հանգամանքը։ Այդ նորությունն ամուսուն այն աստիճան է ցնցել, որ առաջին արձագանքը եղել է կնոջը ծեծելու ցանկությունը, ինչը և նա արել է։ Բելգիացի տղամարդն ավելի է ցնցվել այն հանգամանքից, որ բոլորն իմացել են կնոջ գաղտնիքը։ Եվ ահա պարզվում է՝ միայն ինքն է երկար տարիներ անտեղյակ եղել, որ իրենց ամուսնությունն, ըստ  էության, միասեռական է եղել։

Փոքր-ինչ ուշքի գալով, տղամարդը տեղական թերթերից մեկում հայտարարություն է տարածել․ «Այնպիսի զգացում էր, ասես ինձ բռնաբարել էին»։

Հարկ է նշել, որ սա  64-ամյա բելգիացու թվով երրորդ ամուսնությունն էր, որը  նրա համար ավարտվել է լիակատար հիասթափությամբ։ Թեև երկար տարիներ մարդը համարել է, որ ինքը վերջապես գտել  է իր երկրորդ կեսին։

Նրա կինը ծնունդով Ինդոնեզիայից է, իսկ Բելգիայում ապագա ամուսնու անբուժելի հիվանդ քրոջը օգնել է գլուխ հանել տնտեսությունից։ Ինչ-որ պահի վիզայի հետ կապված խնդիր է առաջացել, և օգնականուհին ստիպված հայրենիք է վերադարձել։

Դրանից որոշ ժամանակ անց բելգիացու երկրորդ կինը լքել է նրան, ու նա երեխաների հարցում օգնող է փնտրել և շուտով ապագա կնոջը հրավիրել է Բելգիա, կարգավորել վիզայի հետ կապված խնդիրներն ու  նրան տեղավորել իր տանը։

Շուտով բելգիացին ու ինդոնեզուհին ամուսնացել են։ Կինը 17 տարով երիտասարդ էր ամուսնուց, որն արդեն 4 երեխա ուներ ու միանգամից հարցրել է․ ուզո՞ւմ է արդյոք երեխաներ ունենալ իրենից։ Կինը հրաժարվել է և դա բոլորին ձեռնտու է եղել։

Երրորդ կինն  իրեն պահել է ինչպես հարկն է․  հակաբեղմնավորիչ միջոցներ է ընդունել, ձևացրել, թե ամսեկաններ ունի։ Նա  շատ լավ հարաբերությունների մեջ է եղել երեխաների հետ ու առհասարակ, իրեն անչափ գրավիչ կին է դրսևորել։ Տղամարդը ամեն ինչից գոհ էր ու երջանիկ։

Ամուսնության 19-րդ  տարին  բոլորովին ուրիշ էր։ Կինը  մշտական աշխատանքի է տեղավորվել, հաճախ ուշ եկել դիսկոտեկներից, միևնույն ժամանակ հագել է անչափ աչքի ընկնող հագուկապ։

Սկսել են բամբասանքներ տարածվել, որ նա նախկինում տղամարդ է եղել։ Ամուսինը որոշել է անկեղծ զրուցել  կնոջ  հետ, ու վերջինս իրեն ամեն ինչ խոստովանել է։

Զրույցը այսպիսով ավարտվել է վեճով ու ծեծկռտուքով, որին վերջ են տվել ոստիկանները, որոնց կանչել էին աչալուրջ հարևանները։

Տղամարդն իր զավակների հետ ցնցված է եղել։ Միայն բժշկին դիմելուց հետո է ի վիճակի եղել  բնականոն հոգեկան դրության հասել։

Տղամարդուն հաջողվել է իրենց ամուսնությունը չեղյալ համարել, սակայն դատարանը  իրավազոր է համարել նախկին «կնոջ» ներկայությունն իր տանը։

Առ այսօր նրանք ապրում են նույն հարկի տակ։ 19 տարվա մեջ փոխվել է ընդամենն այն, որ երջանությունը հօդս է ցնդել, և մարդը բառ անգամ չի փոխանակում կյանքի նախկին ուղեկցի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am