Ուսուցչուհին այցելության եկավ իր աշակերտին, որի մայրիկին տեղափոխել էին հիվանդանոց. Այդ այցը նախկին աշակերտը արդեն 20 տարի է՝ չի կարողանում մոռանալ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Վերապատմում ենք մի ուսուցչուհու՝ մինչև հոգու խորքը մեզ ցնցնած պատմությունը

1990-ին ես 9-րդ դասարանի դասղեկն  էի։

Անապահով ընտանիքի աշակարտներից մեկի հարբեցող մորը հիվանդանոց էին տեղափոխել։ Նա եղբոր հետ տանը մենակ էր մնացել։ Երբեմն տատիկն էր նրանց այցելում, ճաշ եփում, օգնում։

Ինձ էլ մի օր ուղարկեցին նրանց տուն, որ տեսնեմ՝ ինչպես են եղբայրներն առանց մոր գլուխ հանում։

Մի խոսքով, իմ այցից մի շաբաթ առաջ զգուշացրի, որ պիտի ինձ հյուր հյուրընկալեն իրենց տանը։

Տղաները շվարել էին ու տեղները չէին գտնում։

Եկավ բաղձալի օրը, ու գնացի նրանց հյուր։

Ես միայն պիտի ստուգեի՝ մաքո՞ւր են տունը պահում, տա՞ք է արդյոք և ուտելիք կա՞։ Ըստ էության, երկու րոպեի խնդիր էր։

Ուրեմն մտնում եմ նրանց տուն, շեմին երկու եղբայր կանգնել վախեցած ինձ են նայում՝ փորձելով ժպտալ։ Իսկ բնակարանում սոսկալի խառնաշփոթ է, ամեն ինչ կեղտի ու փոշու մեջ կորած, խոհանոցում լիքը կեղտոտ ափսեներ կան։

Կրտսեր եղբայրը, որ 7-րդ դասարանցի էր, մոտենում է ու առաջարկում ինձ վերարկուս հանել, իսկ ավագ եղբայրը ուղեկցում է հյուրասենյակ։

Մտնում եմ, իսկ սենյակի մեջտեղում սեղան կա, սեղանին շպրոտի բաց պահածոյատուփ է դրված, մեծ-մեծ կտրտած հաց, երեք դատարկ բաժակ ու մի շիշ էժանագին գինի։

Ես զարմանքից պապանձվեցի։ «Սա՞ ինչ ցավս էր։ Էս ուրեմն գինի եք խմում, հա՞»,- ասում եմ։

-Ոչ, ձեզ  էինք սպասում։ Չասացի՞ք՝ մեզ հյուր եք գալու։ Դե, մենք էլ սեղան ենք բացել։

Պարզվեց՝ երեխաները «հյուր գնալ» ասելով՝ ուրիշ բան են հասկացել։ Նրանց համար հյուր գնալ՝ նշանակում է՝ ուտել-խմել ու հարբել։ Երեխեքն ուրիշ բան չէին տեսել։

Դրա համար էլ սկզբում զարմացել էին, որ ուսուցիչն իրենց տուն հարբելու է գալիս, բայց իրենց չէին կորցրել։ Գինին, իհարկե, խմեցինք, հետո տունը լրիվ կարգի բերեցինք, իսկ երեկոյան թեյ խմեցինք, ափսոս, որ միայն շպրոտով․․․

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am