Երբ Քեյթ Միդլթոնն ինքնաթիռից դուրս եկավ դստեր հետ, բոլորի ուշադրությունը գրավեց մի մանրամասնություն

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Երբ Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնն ու Քեմբրիջի դուքսը՝  արքայազն Ուիլյամսը՝ թագավորական ընտանիքի առաջին միջազգային այցի շրջանակներում ժամանեցին Լեհաստան, շատերի ուշադրությունը սևեռված էր նաև փոքրիկ թագաժառանգների՝ 3-ամյա  արքայազն Ջորջի և 2-ամյա արքայադուստր Շառլոթի վրա։

Զանգվածային լրատվամիջոցներում արդեն արձագանքել են Վարշավայի օդանավակայանում թագավորական ընտանիքի փոքրիկ ներկայացուցիչների պահվածքի մասին։ Իսկ այժմ խոսում են Ուիլյամի դստեր հանդերձանքի պարագայի մասին։

Պարզվում է՝ ժամանման օրը արքայադուստր Շառոթի հագի կարմիր կոշիկը, որ այդքան համապատասանում էր փոքրիկի շրջազգեստին, նա արքայազն Գարիից է ժառանգել։

Այդ կոշիկով  նրան նկարել են 1986-ին, երբ նա գրեթե 2 տարեկան էր։

Ի դեպ, առաջին անգամը չէ, երբ  դքսուհի Քեթրինը  իր երեխաների հանդերձապահարանը համալրում է միապետական ազգականների հին իրերով։

Արքայազն Ջորջն արդեն քանիցս հանրության աչքին է հայտնվում իր հոր փոքր ժամանակվա հագուկապով։

Մանկական հագուստի դիզայներ Ռեյչըլ Ռայլին ասում է, որ Քեմբրիջի դքսուհին արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոթի համար  հագուստ գնելիս հավատարիմ է մնում ավանդական ոճին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am