Ապրում եմ չորրորդ հարկում։ Մի անգամ պատուհաններս էի լվանում․․․

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ես 4-րդ հարկում եմ ապրում։ Մի անգամ պատուհաններս էի լվանում։ Իսկ պատուհաններիս տակ, ասեմ, որ լուսամուտիս տակ սիզամարգեր են աճում։ Ուրեմն, թե ոնց եղավ, բայց մեկ էլ զգում եմ՝ ընկնում եմ պատուհանից ցած՝  ուղիղ սիզամարգերի մեջ․․․ Ի զարմանս ինձ ու հարևաններիս, ընկելս ու վեր կենալս նույն է լինում։

Ուրեմն ընկա, ինձ թափ տալով ու հայհոյանքներ տեղալով վեր կացա ու գնացի տուն։

Երբ ամուսինս դուռը բացեց (ի դեպ, ընկնելուս պահին նա մեր դռան կողպեքն էր սարքում) աչքերը վրաս չռած՝ մեռավ հարցնելով՝ թե իրեն շրջանցելով՝ ոնց եմ հաջողացրել դռնից դուրս գալ։

Իսկ երբ նա հասկացավ ասածներիս իմաստը․․․

Ինչ երկարացնեմ․ ես մեջքի վնասվածք եմ ստացել, լիքը քերծվածք ու կապտուկներ վաստակել։ Իսկ ամուսինս՝ ուշաթափություն, սպիտակ  մազափունջ ճակատին, նյարդային խանգարում, տախիկարդիա ու մի  շաբաթ՝ ստացիոնար բուժում հիվանդանոցում։

Իսկ հիմա  գուշակեք՝ ընկնելուցս հետո ով էր ում համար նարինջ տանում հիվանդանոց․․․

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am