Ինչպես նիհարել մաքուր ջրի օգնությամբ

Ավելորդ քաշի խնդիրը ներկայում շատերին է անհանգստացնում և շատ քչերն են բացարձակապես գոհ լինում իրենց կազմվածքից: Սա է պատճառը, որ մարդիկ մշտապես փնտրում եմ արդյունավետ սննդակարգ, որը կօգնի ազատվել տհաճ ճարպաերտերից:

 

Սակայն սննդաբաններն ապացուցել են, որ դիետաները խնդրի լուծում չեն, քանի որ արագ կորցրած կիլոգրամները կարող են նույնքան արագ վերադառնալ:

 

Այնուամենայնիվ՝ ավելորդ քաշից ազատվելու համար կա մի պարզ, սակայն շատ արդյունավետ միջոց: Պարզապես հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել: Գոյություն ունի ջրի ճիշտ օգտագործման ընդամենը 3 կանոն, որոնց հետևելով կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 

1.      Առաջին հերթին հարկ է հիշել, որ արթնանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է 2 բաժակ ջուր խմել: Սա կօգնի 30%-ով արագացնել նյութափոխանակության գործընթացները և մաքրել օրգանիզմը շլակներից:

 

Մաքուր ջուրը յուրացնելու համար օրգանիզմը մոտ 30 կկալ է վատնում, իսկ ջուրը, ինչպես հայտնի է, չի պարունակում ոչ մի կալորիա: Առավոտյան խմած ջուրն էներգիա է տալիս և առաջացնում է թեթևության զգացողություն:

 

2.      Բացի այդ, քչերը գիտեն, սակայն շատ հաճախ մարդիկ ծարավի զգացումը շփոթում են քաղցի զգացումի հետ, ինչի պատճառով էլ ավելորդ կալորիաներ են ընդունում: Հարկ է հիշել, որ երբեմն «քաղցը» կարելի է հագեցնել ընդամենը մեկ բաժակ ջրով: Նաև հարկավոր է ուտելուց կես ժամ հետո փոքր կումերով մի բաժակ ջուր խմել, ինչը թույլ չի տա քիչ հետո որևէ բան ուտել:

 

3.      Սթրեսից ու դեպրեսիայից սննդի միջոցով ազատվելու սովորությունը շատերին է ծանոթ, մինչդեռ քչերն են հասկանում, որ իրականում օրգանիզմն ունի ոչ թե սննդի, այլ օգտակար տարրերի կարիք: Նյարդային լարվածությունից ազատվելու համար որևէ բան ուտելու կարիք չկա: Այս խնդիրը լուծելու համար հիանալի օգնական կարող է լինել մագնեզիումով հարուստ հանքային ջուրը, սակայն այն խմելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, այլապես մեծ է օրգանիզմին վնաս հասցնելու հավանականությունը:

 

Մագնեզիում պարունակող հանքային ջրի մի բաժակը կօգնի հանգստացնել նյարդերը, հագեցնել օրգանիզմն այս անչափ կարևոր տարրով և թույլ չի տա կալորիաներով հարուստ հերթական մթերքն ուտել:

 

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ջրի ճիշտ օգտագործումը կարճատև դիետա չէ, այլ սովորություն, որը պետք է տեղ գտնի մարդու կյանքում: Ընդ որում՝ այս սովորությունը կդառնա ավելորդ քաշի դեմ պայքարի հիանալի միջոց և կօգնի ընդամենը 2-3 շաբաթում զգալի արդյունքի հասնել:

Աղբյուր՝ Tert.am Medicine