Ինչպես Սառան կատարեց ամուսնու վերջին ցանկությունը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Անբուժելի հիվանդ Սյոմա Ռաբինովիչը զգում է, որ իր օրերը հաշվված են։ Վերջին ճիգերով կանչում է կնոջը․

-Սառա, անուշիկս․․․

-Հա, Սյոմա, ի՞նչ կա։

-Սառա, երևում է՝ շունչս փչելու վրա եմ։ Քեզ մի խնդրանք ունեմ։ Հագիր, խնդրում եմ այն կարմիր զգեստը, որ հագել էիր մեր առաջին հանդիպման օրը։

Ամուսնու կամքը կատարելու պատրաստ Սառան հագնում է  կարմիր զգեստը։

-Սառա, սիրելիս, այն սև զուգագուլպաներն էլ հագիր, խնդրեմ։

-Վայ, այ տղա, ինչի՞ համար․․․

-Սառա, հագիր, ասում եմ։ Չե՞ս տեսնում՝ ուր որ է՝ քեզ կլքեմ։ Մի խնդրանք էլ՝ դիմահարդարանք ու սիրուն սանրվածք արա։

Անչափ զարմացած կինը  արագ-արագ ներկվում է, խոպոպները սարքում, զուգագուլպա հագնում ու մոտենում է ամուսնու մահճին․

-Սյոմա, սիրելիս, ինչի՞ համար էր էս ամենը։

Ամուսինը միայն գլուխն է թափ տալիս ու պատասխանում․

-Սառա, անուշիկս, խնդրում եմ, կողքիս պառկիր։

-Սյոմա, դու չես մեռնում։  Ինչի՞ համար էր էս ամենը։

-Ինչի համա՞ր՝ ասում ես։ Նրա համար, Սառա, որ երբ Աստված գա իմ հետևից, կտեսնի՝ ինչ սիրուն կնիկ ես, ու իմ փոխարեն քեզ հետը երկինք կտանի․․․

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am