Քաշի և հասակի հարաբերակցության պրոֆեսիոնալ սանդղակներ

Գոյություն ունեն բազմաթիվ բանաձևեր, որոնք հաշվարկում են մարդու քաշի և հասակի օպտիմալ հարաբերակցությունը: Պետք է հաշվի առնել, որ նույն քաշն ու հասակն ունեցող մարդկանցից մեկը կարող է գեր երևալ, մյուսը՝ ոչ:

BlogNews-ը որոշել է ձեզ ներկայացնել քաշի և հասակի հարաբերակցությունը հաշվարկելու 5 եղանակ, որոնք օգտագործում են ֆիտնեսի մասնագետները:

Տարբերակ 1. Կետլեի ինդեքս

Մարմնի քաշի ինդեքսն իմանալով՝ կարելի է հստակ խոսել ճարպակալման առկայության կամ նվազ քաշի մասին: Ինդեքսը հաշվարկվում է 20-65 տարեկան կանանց և տղամարդկանց համար: Տվյալները կարող են սխալական լինել հղիների, կերակրող մայրերի, սպորտսմենների, մինչև 18 և 65-ից բարձր տարիք ունեցող անձանց համար:

Ինչպե՞ս հաշվարկել

Ձեր հասակն՝ արտահայտված մետրերով, բարձրացրեք քառակուսի, այնուհետև ձեր քաշն արտահայտված կիլոգրամներով բաժանեք այդ թվի վրա: Օրինակ՝ հասակ՝ 170սմ, քաշ՝ 65կգ:

Ստացվում է՝ 65 : (1,7 * 1,7) = 22,5

Ստացված թիվն էլ հենց հանդիսանում է ձեր ինդեքսը: Կանանց համար նորման տատանվում է 19-24, տղամարդկանց համար՝ 19-25:

Տարբերակ 2. Ծավալներ

Կլետեի ինդեքսը բավականին լավ է ցույց տալիս օրգանիզմում ճարպի քանակությունը, սակայն ցույց չի տալիս, թե ինչպես է այն բաշխված: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում ևս մի բանաձև:

Ճարպի բաշխվածությունը որոշվում է իրանի շրջագիծը (обхват талии) հարաբերած հետույքի ծավալին (объем ягодиц): Տղամարդկանց համար նորման կազմում է 0.85, իսկ կանանց համար տատանվում է 0.65-0.85:

Տարբերակ 3. Տարիքը հաշվի առնելով

Ապացուցված է, որ տղամարդկանց և կանանց քաշը տարիքի հետ ավելանում է, սա ֆիզիոլոգիական գործընթաց է: Այն կիլոգրամները, որոնք մարդիկ համարում են ավելորդ, կարող են իրականում այդպիսին չհանդիսանալ:

Սա հաշվարկվում է հետևյալ կերպ՝ Հ — հասակ, Տ — տարիք, Մարմնի զանգված = 50 + 0,75 (Հ — 150) + (Տ — 20) : 4

Տարբերակ 4. Բրոքի բանաձև

Ամենատարածվածներից մեկը Բրոքի մեթոդն է, որը հաշվի է առնում մարդու քաշի, կազմվածքի, հասակի և տարիքի հարաբերակցությունը: Բրոքի բանաձևը 40-ից ցածր տարիք ունեցողների համար՝ հասակ (սմ) – 110,  40-ից բարձր տարիք ունեցողների համար՝ հասակ (սմ) – 100:

Բացի այդ՝ բարակ ոսկորներ ունեցողներն արդյունքից պետք է հանեն 10%-ը, իսկ հաստ ոսկորներ ունեցողներն, ընդհակառակը, արդյունքին ավելացնեն 10%:

Ինչպե՞ս հասկանալ՝ հաստ է ոսկորը, թե՞ բարակ: Բավական է սանտիմետրով հաշվարկել դաստակի շրջագիծը:

Տարբերակ 5. Ջոան ՄաքՔալումի բանաձև

Լավագույն տարբերակներից մեկն առաջարկել է էքսպերտ-մեթոդիստ Ջոան ՄաքՔալումը, որի մեթոդը հիմնված է դաստակի շրջագծի հաշվարկման վրա:

  1. Կրծքի շրջագիծ x 6,5 = կրծքի շրջագիծ
  2. Կրծքի շրջագծի 85% = կոնքերի շրջագիծ
  3. Կրծքի շրջագծի 70% = իրանի շրջագիծ
  4. Կրծքի շրջագծի 53% = մեկ ազդրի շրջագիծ
  5. Կրծքի շրջագծի 37% = պարանոցի շրջագիծ
  6. Կրծքի շրջագծի 36% = մեկ բիցեպսի շրջագիծ

Բացի այս տարբերակներից՝ կան մի քանի ընդունված նորմեր:

  • Կազմվածքը համարվում է իդեալական, եթե կրծքի և կոնքերի շրջագծերը մոտավորապես հավասար են, իսկ իրանի շրջագիծը դրանից 25 սմ պակաս է:
  • Կնոջ իրանի շրջագիծը հավասար է հասակ — 100: Օրինակ՝ 172սմ-100=72սմ, իրանի շրջագիծ՝ 72սմ: Դե իսկ կրծքի և կոնքերի շրջագծերը՝ 97սմ:

Աղբյուր՝ BlogNews.am