Ի՞նչ չպետք է անել դաշտանի ժամանակ

Դաշտանի ֆիզիոլոգիան
Մեր տատիկները դաշտանը համարում էին կնոջ մաքրման և նորացման շրջան: Մեր օրերում գիտությունը բավականին տրամաբանորեն բացատրում է դաշտանը  հորմոնների տատանումներով և էնդոմետրիայի հետ քաշմամբ (արգանդի ներքին թաղանթ): Այն պլոկվում է ՝մերկացնելով արյունային անոթները, այստեղից էլ արյան հոսքը:

Դաշտանի ժամանակ կանայք սովորականից ավելի թույլ են լինում, այդ պատճառով պետք է խուսափել որոշ գործողություններից:

Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Կրիտիկական օրերին տհաճ զգացողությունները կարող են ուժեղանալ, իսկ արտադրության ծավալը՝ մեծանալ, եթե դուք սովորականի պես զբաղվեք սպորտով: Դաշտանի ժամանակ խուսափեք մարզումներից, ծանրություններ բարձրացնելուց:

Հրաժարվեք ջրային և ջերմային պրոցեդուրաներից

Դաշտանի առաջին օրերին գենեկոլոգները խորհուրդ չեն տալիս հաճախել լողավազան, սաունա  կամ ռուսական բաղնիք: Պատճառները մի քանիսն են. նախ, դաշտանի ժամանակ արգանդի վզիկը մի փոքր բացվում է, այսինքն՝ դրա մեջ ջրի հետ միասին կարող է նաև վարակ ներթափանցել: Սա կարող է հանգեցնել արգանդի սուր բորբոքման: Նաև խորհուրդ չի տրվում լոգանք ընդունել, նախընտրելի է տաք ցնցուղը:

Բացի այդ, կրիտիկական օրերին ջերմային պրոցեդուրաները կարող են նպաստել արյունահոսությանը, որը, իր հերթին, կարող է թուլության և գլխապտույտի պատճառ դառնալ:

Օգտագործեք պահպանակներ

Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություններ ունենալ-չունենալու հարցը մինչ այսօր միանշանակ պատասխան չի ստացել: Կանանց որոշ մասի համար այդ ժամանակահատվածում սեռական հարաբերություններն անհարմարություն և նույնիսկ ցավ են առաջացնում: Բացի այդ, շատերին  տհաճ է հենց արտադրությունը և դրա հոտը:

Շատերը պատրաստ չեն սիրով զբաղվել վարակվելու վտանգի պատճառով: Չնայած որ դաշտանի արյունն արտադրվում է ստերիլ վիճակով արգանդի խոռոչից, սակայն այն համարվում է վարակների առաջացման միջավայր: Իսկ զուգընկերոջ առնանդամի գլխիկի վրա հավաքվում է, այսպես կոչված,  միկրոբներով հարուստ սմեգման: Այս պատճառով սեռական հարաբերությունը կարող է առաջացնել բորբոքային  գործընթացներ:

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք սիրով զբաղվել, անպայման պահպանակ օգտագործեք, իսկ այնուհետև ցնցուղ ընդունեք և լվացեք սեռական օրգանները:

Սահմանափակեք պրոցեդուրաները

Դաշտանի ժամանակ տեղի են ունենում հորմոնային ֆոնի փոփոխություններ և արյան մակարդելիության իջեցում, որի հետևանքով բարձրանում է բարդությունների, անբարենպաստ ռեակցիաների և երկարատև վերականգնման առաջացման վտանգը: Այդ պատճառով դաշտանի ժամանակ բժիշկները չեն կատարում պլանային վիրահատություններ, չեն հեռացնում ատամները, նույնիսկ արյան և մեզի անալիզները դաշտանի ժամանակ կարող են ոչ ճշգրիտ արդյունքներ ցույց տալ:

Սահմանափակումները տարածվում են նաև հետևյալ պրոցեդուրաների՝ դաջվածքների, բոտեքսի, դեմքի մաշկի խորը պիլինիգի, լիֆտինգի, երբեմն նաև մերսումների վրա:

Աղբյուր՝ BlogNews.am