«Քրոջս խնդրել էի նորածին երեխայիս շնիկ չնվիրել։ Ինձ չլսեց, ու ահա թե ինչով դա վերջացավ․․․»

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մի անգամ, 2007 թվականին, Imgur կայքի օգտատերերից մեկը քրոջը խնդրեց իրենց շնիկ չնվիրել, քանի որ շուտով իրենց ընտանքիում համալրում է լինելու։ Սակայն քույրը չի լսել հղի կնոջն ու շուն է գնել։

Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ շնիկն ու  նորածինը լավագույն ընկերներ կդառնան։

Փոքրիկի ծնվելու օրից սկսած լաբրադորն անընդհատ աղջնակի կողքին է եղել։ Ու թեև շունը երբեմն ուտում էր նրա ուտելիքը, նրանց մտերմությունը օրեցօր ավելի է ամրապնդվում։

Երբ աղջիկը մեծանում է,  երկու ընկեր ավանդույթ են դարձնում ամեն կիրակի միասին մուլտֆիլմեր նայելը։

Ինչով էլ զբաղվելիս լինեին՝ մեքենայով ուղևորվեին, խաղային կամ պարզապես բազմոցին պառկած, նրանք անբաժան էին։

Այդ զույգը նույնիսկ միասին դպրոց էր գնում։

Տարիներն անցնում են, աղջիկը մեծանում էր, իսկ շունը, ավաղ, չէր երիտասարդանում։

Շուտով արդեն ի հայտ եկան ծերացման առաջին նշանները։

Սակայն դա բնավ չի խանգարում այդ երկուսին մտերմություն անել։

Ինչպես կարելի է չսիրել մի շան, որը հանուն փոքրիկ ընկերուհու պատրաստ է հագնել արքայադստեր հանդերձներ։

Այս տարի լրացավ նրանց բարեկամության 10-ամյակը։

Նորերս շանը վիրահատեցին՝ հեռացնելով բարորակ ուռուցքը։ Իսկ աղջնակը ոչ մի րոպե նրան մենակ չի թողնում։

Այս մտերմությունը իսկական օրինակ պիտի ծառայի  մարդկանց համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am