5 պատճառ առավոտյան դատարկ ստամոքսին տաք ջուր խմելու համար

Մեզանից շատերը  իրենց առավոտը սկսում են 1 բաժակ բուրումնավետ սուրճով: Սակայն, եթե դուք փոխեք ձեր սովորություներն ու սկսեք ամեն առավոտ խմել մեկ բաժակ տաք ջուր, ապա ձեր օրգանիզմը միանշանակ առողջ կլինի: Կարող եք այնտեղ նաև ավելացնել մի փոքր կիտրոնահյութ: Նման ջուրը նպաստում է մարսողության կարգավորման ու նյութափոխանակության մնացորդների հեռացմանը:

Բացի այս ամենից, այդ սովորությունը հղի է առողջության համար  մի շարք այլ առավելություններով՝

1. Բարելավում է արյան շրջանառությունը

Նման պրոցեդուրան օրգանիզմից դուրս է բերում տոքսիներն ու նպաստում արյան շրջանառության կարգավորմանը:

2. Մաքրում է մարսողության օրգանները

Առավոտյան մեկ բաժակ տաք ջուր օգտագործելով դուք մաքրում եք ձեր օրգանիզմը: Հեղուկը օգնում է ստամոքսում  սննդի քայքայմանն ու աջակցում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին:

3. Նպաստում է քաշի կորստին

Այս սովորությունը ևս կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ  տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և նման կերպ արագացնում է նյութափոխանակությունը: Հետևաբար մարդու օրգանիզմը սկսում է ճարպն ավելի արագ այրել:

4. Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Այս սովորությունը իսկապես կարող է դանդաղեցնել ծերանալու պրոցեսը, քանի որ քաղցած ժամանակ տաք ջրի օգտագործման արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս տոքսիները և օրգանիզմը դառնում է ամուր, մաքուր և առողջ:

5. Օգնում է գերսնուցման դեպքում

Ստամոքսի հետ կապված խնդիրները, որպես կանոն, տեղի են ունենում աղիների վատ ֆունկցիոնալության հետևանքով, իսկ օրգանիզմում ջրի բացակայությունն առաջացնում է ստամոքսի փքվածություն և սուր ցավեր: Իսկ ամեն առավոտ 1 բաժակ տաք ջրի օգտագործումը կօգնի խթանել աղիների աշխատանքն ու կապահովի օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալությունը:

 

Աղբյուր՝ Tert.am Medicine