Մի արեք ԱՅՍ ամենը և մինչ ծերություն կպահպանեք կրծքերի գեղեցկությունն ու ձևը

Ինչպես  մինչ  ծերություն պահպանել կրծքերի  գեղեցկությունն ու ձևը: Արդյոք դա իրական է: Ինչ է պետք անել դրա համար, և  ընդհակառակը, ինչ   չպետք  անել: Կրծքի կառուցվածքի պահպանման համար գլխավոր դեր խաղում են 2 գործոններ:
Առաջինը  կաթնագեղձերը ծածկող մաշկն է, իսկ երկրորդը՝ կրծքի մեծ մկանը, որը գտնվում է կրծքագեղձի տակ: Ահա այս հատվածների  նկատմաբ պետք ապահովվի համապատասխան խնամք:
Հարկավոր է այնպես անել, որ մաշկը պահպանի իր ճկունությունը և չչորանա, քանի որ այդ դեպքում այն կկորցնի  իր տոնուսը, կդառնա  բարակ, և բնականաբար այն բացասաբար կազդի կրծքի կառուցվածքի վրա:
Մեծ կրծքային մկանը գտնվում է կրծքագեղձի տակ: Եվ եթե այն մեծ է և փարթամ, ապա այն կուրծքը հրում է առաջ, որն էլ և կրծքին հաղորդում է գեղեցկություն:
Եթե պարբերաբար մարզել կրծքի խոշոր մկանը և ոչ թե զբաղվել բոդիբիլդինգով, դա կրծքի համար միայն օգտակար կլինի: Լավ կլինի կիրառել ուսերը  և թիկունքը ձգող վարժություններ, ինչպես նաև ձեռքերը դեպի  կողքերը տարածող և պտտացնող վարժություներ: Բացի այդ, շատ կարևոր է ճիշտ ընտրված կրծկալը: Ներքնազգեստը հարկավոր է կրել ողջ օրվա ընթացքում, բացառությամբ քնելիս:

 

Ճիշտ ընտրված կրծկալը պետք է պահի կուրծքը, չձգի , չսեղմի և չխախտի արյան շրջանառությունը:
Գիտական հետազոտությունների շրջանակում մասնագետները ուսումնասիրել են ֆիտնեսով զբաղվող կանաց մոտ վազքի  ժամանակ կրծքի տատանումների  մեխանիզմը:
Պարզվել է,  որ այն ժամանակ, երբ կնոջ ոտքերը վազում են մեկ մղոն, նրա կրծքերը (եթե սեղմված չեն համապատախան կրծկալով) կատարում են 135-ից 210 մետր ազատ թռիչք (կախված կրծքի չափերից): Դա մեծ ծանրաբեռնվածություն է և մաշկի և կուրծքը  կապող հյուսվածքների համար:

 

Արդյունքում և մաշկը և հյուսվածքները կարող են  թուլանալ և կուրծքը կկորցնի իր ձևը:

 

Հետազոտության ժամանակ, երբ կանայք կրել են սովորական կրծկալներ կրծքի տատանումները կրճատվել է 38%-ով, իսկ սպորտային կրծկալների պարագայում այն հասել է մինչև  78%-ի: Այսինքն շատ կարևոր է կրծկալի ճիշտ ընտրությունը:
Հետաքրքիր է
1. Նախ ոչ մի դեպքում չի կարելի ընդունել կրծքերի արևային լոգանք: Արևային ուլտրամանուշակագույն լույսը նպաստում է ցանկացած տեսակի մաշկի արագ ծերացմանը: Գոյություն ունի անգամ բժշկակական տերմին ֆոտոծերացում: Դրա համար արևայրուքի ժամանակ հարկավոր է ամպայման կուրծքը ծածկել:
2. Կուրծքը հարկավոր է խնամել կոսմետիկ միջոցներով, սակայն հարակոր չէ չարաշահել քսուկներն ու գելերը, որոնք խոստանում են ապահովել կախարդական արդյունքներ: Կարևոր է կիրառել կոսմետիկ միջոցներ, որոնք բարելավում են արյան շրջանառությունը և սնուցումը այն, որի հետևանքով էլ կպահպանվի մաշկի ձգվածությունը:
3. Կրծքի մաշկի վրա բավականին լավ ազդեցություն է թողնում կոնտրաստե ցնցուղը, որը հարկավոր է ամպայման հիշել:
4. Հարկավոր է խուսափել ծխելուց: Իհարկե ծխելը մարդու օրգանիզմի վրա թողնում է բավականին շատ բացասական հետևանքներ: Այն նաև վնասում է ընդհանուր մաշկը և մասնավորապես կրծքի շուրջ գտնվող մաշկը:

Աղբյուր՝ Tert.am Medicine