Դիետա,որի շնորհիվ կնիհարեք 4-6 կգ-ով

Եվ ընդամենը մեկ շաբաթում այս սննդակարգը թույլ կտա 4-6 կգ-ով նիհարել: Ընտրեք նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի առաջարկված տարբերակներից մեկը, ինչպես նաեւ օրական սննդի մեկ միջանկյալ ընդունում եւ վայելեք:
Նախաճաշ (250 կալորիա)
1) 30 գ վարսակի փաթիլներ՝ կաթով,
2) տոստ, խորոված լոլիկ, մեկ ճաշի գդալ տնական պանիր,
3) խոշոր աղացած ալյուրից հացի 2 կտորով, կտրատված բանանով, մի թեյի գդալ մեղրով եւ մեկ ճաշի գդալ բնական յոգուրտով կամ փափուկ պանրով բուտերբրոդ,
4) տոստ, որի վրա մարգարին է քսած, թերխաշ ձու եւ մեկ բաժակ նարնջի հյութ:
Ճաշ (250 կալորիա)
1) 1 մեծ բաժին աղցան, խնձոր կամ նարինջ, սենդվիչ՝ հետեւյալ լցոններից մեկով. 50 գ հավի փափկամիս, մի թեյի գդալ մարինացված թթու վարունգ, 25 գ քերած կարագ, մեկ ճաշի գդալ ցածր կալորիական մայոնեզ, 75 գ տնական պանիր, մանր կտրատված կանաչ սոխ եւ վարունգ,
2) 200 գ կճեպով խաշած կարտոֆիլ, մի մեծ բաժին բանջարեղենի աղցան, մեկ բաժակ դիետիկ յոգուրտ, 125 գ խաշած լոբի կամ 25 գ քերած պանիր:
Ընթրիք (400 կալորիա)
1) ցանկացած ցածր կալորիական ուտեստ, 1 մեծ բաժին աղցան՝ ցանկացած բանջարեղենից,
2) 150 գ հավի կամ հնդկահավի միս, մի քիչ սոուս, 75 գ տապակած կարտոֆիլ կամ 125 գ կճեպով կարտոֆիլ, ցանկացած օսլա չպարունակող բանջարեղեն,
3) 75 գ սպագետի՝ հետեւյալ սոուսներից մեկով. պահածոյացված լոլիկը եւ 75 գ ծովախեցգետինը կամ 100 գ խաշած հավը խառնել փոքր քանակությամբ հավի արգանակի հետ, կամ 75 գ ոչ ճարպոտ խոզապուխտը կտրատել եւ խառնել մեկ բաժակ յոգուրտի եւ համեմունքների հետ, բանջարեղենով կամ մրգային աղցան:
Սննդի միջանկյալ ընդունում (200 կալորիա)
1) երկու բաժակ չոր գինի, դեղձ,
2) նեկտարին փափուկ մրգային պանրի հետ, երկու մեծ չոր բիսկվիտ:

Աղբյուր՝ ArmDay.am