Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Խմորիչը, թթվասերն ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ձուն և կարագը ու զանգվածը կրկին լավ խառնում ենք: Լցնում ենք 200 գր ալյուրը և լավ խառնում:
- Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն և 1-2 ճ/գդ ալյուրը:
- Խմորները գնում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
- Խմորները հանում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում: Այնուհետև գնդերը շրջանաձև գրտնակում ենք՝ դնում ենք սպիտակ խմորը, վրան՝ շոկոլադե խմորը: Շրջանները 8 մասի ենք բաժանում և փաթաթում:
Այսպես վարվում ենք մնացած խմորների հետ, պարզապես հերթականությունը փոփոխում ենք՝ սպիտակ-շոկոլադ կամ շոկոլադ-սպիտակ:
- Կրուասանները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:
- Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
Աղբյուր՝ Cooks.am