Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք

Բժիշկներն ասում են, որ եթե հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ չունի, առողջ է: Այդ օրգանը կատարում է ավելի քան 500 գործառույթ: Ու եթե դրա հյուսվածքները վնասված են, պետք է անհապաղ գործել:

Անանուխը, արևքուրիկը և եղերդը լեղամուղ դեղաբույսեր են: Ամեն անգամ համեղ թեյ խմելով՝ կանխարգելում եք լյարդի հիվանդությունները:

Ուստի առաջարկում ենք սննդակարգում ներառել լյարդի համար բուժիչ միանգամից մի քանի ըմպելիք:

Անանուխի թեյ

Խորը ամանի մեջ 1 լ ջուր լցրեք: Ջուրը տաքացրեք մարմանդ կրակի վրա: Եռման վիճակի մի հասցրեք:

Ավելացրեք 50 գ անանուխ: Մարմանդ կրակի վրա եփեք ևս 5 րոպե:

Եփուկը վերցրեք կրակի վրայից և թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:

1 նարնջի և 1 կիտրոնի հյութ քամեք: Երբ ջուրը սառի, ավելացրեք նարնջի և կիտրոնի հյութը: Խառնեք ամենը:

Ավելացրեք 3 ճ/գ մեղր ու ևս մեկ անգամ խառնեք:

Քամեք պատրաստի եփուկը:

Խմեք օրական 1 բաժակ 2 շաբաթ:

Բույսերի խառնուրդով եփուկ

Խառնեք 1-ական ճ/գ արևքուրիկ, երիցուկի, ծիծեռնախոտի ծաղիկներ և մատուտակի արմատ: Ավելացրեք 2 ճ/գ անանուխի տերևներ:

1 ճ/գ այս խառնուրդի վրա 250 մլ ջուր լցրեք:

Խառնուրդը եռացրեք, ևս 5-6 րոպե եռացրեք մարմանդ կրակի վրա:

Քամեք արդեն սառած եփուկը:

Խմեք 1-ական բաժակ ամեն առավոտ և 0,3-ական բաժակ՝ ճաշին և ընթրիքին: Մաքրման կուրսը տևում է 3-4 շաբաթ:

Եղերդի արմատով թուրմ

Խառնեք 2 ճ/գ եղերդի արմատ (Корень цикория) և 2 ճ/գ անանուխ:

Վրան 250 մլ եռացած ջուր լցրեք և ծածկեք կափարիչով:

Թողեք թրմվի 30 րոպե:

Թուրմը քամեք:

Խմեք 0,5-ական բաժակ օրական 2-3 անգամ 3 շաբաթ:

Կարող եք նաև լյարդը մաքրել ոչ թե բույսերի խառնուրդով, այլ բույսերը հերթով եփելով ու խմելով:

Աղբյուր՝ BlogNews.am