Երթուղայինում երիտասարդ հոր ու որդու զրույցը զվարճացրեց բոլորին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գազելով գնում եմ։ Մեջքով ինձ երիտասարդ հայրիկ է նստած 4-ամյա որդու հետ։ Նրանց դիմաց նստած են 3 շրջանավարտ աղջիկներ՝ տիպական հագուկապով․ սպիտակ վերնաշապիկ, ծնկից չափազանց բարձր կարճ կիսաշրջազգեստ, ժապավեն․․․ Աղջիկները զվարճանում ու միաժամանակ նյարդայնանում են։

Անսպասելիորեն փոքրիկը լուրջ դեմքը կպցնում է հոր ականջին ու շատ բարձր շշնջում՝ մատով աղջիկներին ցույց տալով․

-Հայրիկ, հայրիկ, տես, տրուսիկ․․․

Վայրկենապես կարմրատակած հայրը, որդուն ի պատասխան․էլ ավելի բարձր շշնջում է․

-Կամաց։ Կամաց։ Տեսնում եմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am