ԱՅՍ պառավը անընդհատ կրկնում էր, որ իր աղջիկը հենց նոր ծնննդաբերեց, և կրծքին էր սեղմում երկու տարօրինակ փաթեթ․ Միայն իմանաք, թե ինչ էին ԴՐԱՆՔ

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս հուզիչ պատմությունը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի կեսին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։  Ոստիկանության սպա  Պակը, որ  տարվա սկզբին էր ընդունվել այս տեղամաս, սովորականի նման աշխատավայրում էր։

Ճաշից հետո նա հոգնածություն զգաց ու գրեթե նիրհում էր, երբ պետին՝ ոստիկանության սպա Կիմին ահազանգեցին ինչ-որ  տարեց կնոջ վերաբերյալ, որը մեկ ժամից ավելի էր, ինչ մեն-մենակ թրև էր գալիս ինչ-որ թաղամասում։1_result

Նստելով պարեկային մեքենան՝ Պակն մեկնում  է կանչի հասցեով։ Նա մտածում է, թե կինն, ըստ երևույթին, մոլորվել է․ սովորական իրավիճակ, որը կարելի է արագ լուծել։

Երբ նա տեղ է հասնում, տեսնում էերկու փաթեթ գրկած մի տարեց կնոջ, որն այդպես էլ կապակցված պատասխան չի տալիս ոստիկանի՝ որտեղ է ապրում և ուր է գնացել հարցերին։ Պառավն ուղղակի կրկնում էր, որ քիչ առաջ իր աղջիկը ծննդաբարել է, բայց դստեր անունը ոչ մի կերպ չէր հիշում։2_result

Տարեց կինը թեև շվարել էր, բայց խնամքով կրծքին էր սեղմել իր փաթեթները։ Շուտով գլխի ընկնելով, որ կինը տառապումէ Ալցհայմերի հիվանդությունից, հասկանում է, որ իրավիճակը սպասվածից  լուրջ է։ Տիկնոջից քիչ թե շատ ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորությունից զուրկ լինելով՝ Պակը փորձում է հուշումներ գտնել, որոնց միջոցով կպարզվի  նրա ով լինելը։

Հենց այդ պահին էլ նա նկատում է կարևոր մանրամասնություն․ տարեց կինը հողաթափերով էր։ Դա կարող էր նշանակել, որ  նա մոտերքում է բնակվում։ Նա կնոջը լուսանկարում է հեռախոսով և շրջում թաղամասով՝ բոլոր անցորդներին  ցույց տալով նրա լուսանկարը՝ ճանաչո՞ւմ են արդյոք նրան։3_result

Ոստիկանը որոշում է տարեց  կնոջը տանել տեղամաս, որ նա ի վիճակի լինի հանգստանալ և ցած դնել ձեռքի բավական ծանր  փաթեթները։ Սակայն այդ առաջարկին ի պատասխան տարեց կինը բավական կտրուկ բղավում է․«Ոչ», ինչը անչափ զարմացնում է ոստիկան Պակին։

Տեսնելով, որ իր վարքը միայն նյարդայնացնում է, Պակը հանգիստ է թողնում տարեց կնոջը՝ այդքան  թանկ փաթեթները նրա ձեռքից չվերցնելով։4_result

Մի քանի ժամից ոստիկանները վերջապես գտնում են տատիկին ճանաչող մարդու։

Ոստիկանության սպա Պակը պարզում է տիկնոջ անունը, հասցեն և անգամ կլինիկայի անվանումը, որտեղ ծննդաբերել էր նրա դուստրը։

Մոտ 6  ժամից ոստիկանները տարեց կնոջը հասցնում են ծննդատուն՝ նրա դստեր և թոռնիկի մոտ։ Նրանց տեսնելուն պես տատիկը հանգիստ շունչ է քաշում և սկսում բացել իր թանկագին փաթեթները, որոնց պարունակությունը հուզում է ներկաներին։ Փաթեթներում ջրիմուռներով սառը ապուր էր և բանջարեղենով բրնձի շիլա։5_result

Կորեայում նման սնունդ պատրաստում են հենց նոր ծննդաբերած կնոջը, քանի որ ջրիմուռները հարուստ  են կալցիումով։ Ոստիկան Պակն անչափ հուզվում է․տարեց հիվանդ կինն այս ծանր վիճակում անգամ հիշում էր, որ անպայման պիտի աղջկան ջրիմուռով ապուր պատրաստի։ «ահա, կեր, անուշիկս»,-ջերմորեն աղջկան դիմեց տարեց կինը։ Երիտասարդ մայրը լաց եղավ, երբ իր մայրը հոգատարությամբ սկսեց կերակրել իրեն։

Այս պատմությունը վկայում է մայրական սիրո անսահմանության մասին։ Երբեմն գերբնական է թվում, երբ մարդիկ փոձում են հաղթահարելով ցանկացած հիվանդություն, ընդհուպ հիշողության կորուստները,հոգ տանել մերձավորի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am