El Fashion Avenue մուլտիբրենդային խանութի բացումը և հայտնի հյուրերը. ՖՈՏՈՇԱՐՔ ^_^

«Հայկականը նորաձև է». այս արտահայտությունն արդեն մի քանի տարի է՝ ակտուալ է հայկականը գնահատողների և կրողների համար: Այս արտահայտությանը հավատարիմ մնալով՝ երեկ Թումանյան 33 հասցեում բացվեց El Fashion Avenue-ն: Իր տեսակով կոնցեպտուալ այս նախագիծն, առհասարակ, աննախադեպ է Հայաստանում: Երեկ պաշտոնական բացմանը ներկա էին Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանուշ Եղոյանը, Աստղիկ Սաֆարյանը և այլ հայտնի հյուրեր:

El Fashion Avenue-ն մուլտիբրենդային խանութ-սրահ է, որի գաղափարն է հայ դիզայներների հետ համատեղ ստեղծել չկրկնվող հավաքածուներ, որոնք ներկայացված կլինեն միայն այս նախագծի շրջանակներում: Նախագծի հեղինակ Մայա Պողոսյանը նշում է, որ մեկ տարի շարունակ դիզայներների հետ աշխատել են այս գաղափարի համար, որն էլ երեկ կյանքի կոչեցին: «Դիզայներներին ընտրել ենք մաքսիմալ բծախնդրորեն՝ առաջնորդվելով խիստ չափանիշներով: Իսկ հավաքածուների հիմքում ընկած են կնոջ գեղեցկությունն ու հմայքն ընդգծող հագուստների ստեղծումը»:

Ավելի քան 17 հավաքածու և 300 զգեստ արդեն իրենց տեղն են զբաղեցրել խանութի կախիչներին ու սպասում են ոճային և նորաձև տիրուհիներին: Խանութի տեսականին չի կրկնվելու ո՛չ դիզայներների մյուս հավաքածուներում, ո՛չ էլ մեկ այլ տեղում. ամենն օրիգինալ է և հատուկ՝ El Fashion Avenue-ի համար:

Աղբյուրը՝ http://BlogNews.am