Հակոբ Հակոբյանն ու Մերի Հակոբյանը միասի՞ն են. ՖՈՏՈ <3

Հայտնիները մշտապես քննարկման թեման են դառնում, նրանց հաճախ են ամուսնացնում, երբեմն նույնիսկ բաժանություններ վերագրում: Այս անգամ քննարկման թեմա է դարձել հաղորդավար Հակոբ Հակոբյանի եւ դերասանուհի Մերի Հակոբյանի հնարավոր սիրավեպը: Նրանց հաճախ կարելի է միասին տեսնել, մտերմիկ լուսանկարներն էլ շատերի համար հաստատում են տարածված կարծիքը, թե նրանք պարզապես գործընկերներ չեն:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, կապ հաստատեց հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, ի դեպ՝ սերիալում նա Մերի Հակոբյանի հերոսուհու սիրելին է.

«Մերիին ճանաչել եմ սերիալի շրջանակում, մինչ այդ ծանոթ չէինք: Իհարկե, սխալ են այդ տեղեկությունները, ես ու Մերին պարզապես գործընկերներ ենք ու նաեւ լավ ընկերներ, բայց ոչ սիրելիներ: Ինձ շատ հաճելի է նրա հետ խաղալը, շատ լավ ենք միասին աշխատում, ավելին՝ հեռուստասերիալում շուտով նրան ամուսնության առաջարկ եմ անելու»,- ծիծաղելով նշեց Հակոբը: