Սուսաննա Պետրոսյանը՝ ամուսնուն իր տեսահոլովակում նկարահանելու համար համոզելու և հղիության վերջին շրջանի մասին

Սուսաննա Պետրոսյանը՝ ամուսնուն իր տեսահոլովակում նկարահանելու համար համոզելու և հղիության վերջին շրջանի մասինLife.panorama.am-ը գրում է.

 Երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հետ Life.panoram.am-ը զրուցել է նոր՝ «Իմ» տեսահոլովակի և հղիության վերջին շրջանի մասին:
  «Իրականում «Իմ» երգն արդեն երկար տարիների պատմություն ունի: Այս ստեղծագործությունը հատուկ մտածված աշխատանք չէ: Շուրջ չորս տարի առաջ Արթուր Ալեքը գրեց այս երգի երաժշտությունն ու ինձ նվիրեց: Մեղեդին առաջին անգամ լսելով՝ ողջ օրը մտքումս էր, հենց այդ օրն էլ ինքնաբերաբար խոսքեր եկան ու մի քանի ժամում գրեցի երգի բառերը: Չգիտեմ ինչի հետ էր սա կապված, բայց հստակ կարող եմ ասել, որ այն հոգու թելադրանք էր, ես ու ամուսինս այն ժամանակ արդեն միասին էինք և մեր սերն էլ ինձ շատ էր ոգեշնչել»,- պատմեց Սուսաննան, նշելով, որ «Իմ» երգի համար տարիներ առաջ տեսահլոովակ նկարվել է, բայց չի ներկայացվել.
 «Տարիներ առաջ այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց, որը տեխնիկական խնդիրների պատճառով այդպես էլ չհրապարակվեց: Անցյալ տարի կրկին ցանկացա այն տեսահոլովակով ներկայացնել, բայց քանի որ տարիներ էին անցել ու ես էլ կյանքի այլ փուլում էի՝ նոր էի ամուսնացել, որոշեցի «Իմ» երգի տեսահոլովակը համապատասխան լինի նաև կյանքիս ընթացքին և նոր հոլովակ նկարեցինք: Ասեմ, որ այս տեսահոլովակը նկարահանվել է ընդամենը երկու ժամում, որից էլ ժամեր անց ես ու ամուսինս մեկնեցինք Չինաստան: Իհարկե, այդ ամենը տեղի ունեցավ Նիկ Եգիբյանի շնորհիվ»,- մանրամասնեց երգչուհին:
Տեսահլովակում Սուսաննան ներկայացել է սեփական հարսանեկան զգեստով, ավելին՝ նկարահանվել է նաև նրա ամուսինը, ով սովորաբար խուսափում է տեսախցիկներից և հանրային կյանքից.
«Այս պարագայում ևս պետք է ասեմ, որ եթե չլիներ Նիկը, ապա չէր լինի նաև «Իմ»-ը տեսահոլովակի այս տարբերակը: Նա կարողացավ համոզել ամուսնուս փոքրիկ կադրերով նկարահանվել, քանի որ երգը գրել էի հենց ինձ ու ամուսնուս պատկերացնելով, այն ասես ինչ-որ իմաստով նաև մեր սիրո երգը լինի, թեև խոսքերի որոշ իմաստներին համապատասխան՝ մեր կյանքում, փառք Աստծո, տխուր պահեր չեն եղել: Ինչ վերաբերվում է հարսանեկան զգեստին, այդ ժամանակ մեր ամուսնությունից ընդամենը մեկ ամիս էր անցել, դեռևս այդ ամենի ազդեցությունն էինք զգում մեր կյանքում, Նիկն էլ առաջարկեց, որպեսզի հենց իմ զգեստով նկարահանվեմ, որը նաև շատ խորհրդանշական կլիներ»,- պատմեց մեր զրուցակիցը: