Ովքեր են հայ հայտնի տղամարդկանց նախկին և ներկա կանայք

Հայ հայտնիներից շատերը չեն, որ միանգամից են գտել իրենց երջանկությունը։ Շատերը երկրորդ անգամ են ամուսնացել և հիմա ունեն իրենց կայուն ընտանիքը։

 

Tert.am Life–ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնք երկրորդ անգամ են ամուսնացել։

 

Խորեն Լևոնյան

 

Դերասանի առաջին կինը պարուհի Մերի Հովհաննիսյանն էր։ Այժմ  Խորենն ամուսնացած է Լիկա Մեսրոպյանի հետ։

 

 

 

Կարեն Սահակյան

 

Կարեն առաջին անգամ ամուսնացել է գերմանաբնակ Աննա Զաֆարյանի հետ։ Որոշ ժամանակ համատեղ կյանք վարելուց հետո զույգն ամունալուծվեց։ Դրանից հետո Կարենը երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա ներկայիս կինը երգչուհի Ալյա Սեդրակյանն է։

 

 

Նարեկ Բավեյան

 

Նարեկ Բավեյանն առաջին կինը Սոնան էր, ում հետ ամուսնացել է 2010 թվականին։ Նույն թվականին Նարեկը ամուսնալուծվեց։ Երգիչը հիմա ամուսնացած է Քրիստինայի հետ։

 

 

Հայկո

 

Երգիչն ամուսնացած է եղել Հասմիկ Կարապետյանի հետ։ Հիմա Հայկոն հիմա ամուսնացած է Անահիտ Սիմոնյանի հետ։ Նրանք արդեն 1 որդի ունեն։

 

 

Մայքլ Քոթանջյան

 

Մայքլը ամուսնացած էր երգչուհի Գոգայի հետ: Նրանք համարվում էին 90-ականների ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Մայքլը հիմա ամուսնացած է այլ կնոջ հետ։ Նրանք 2 երեխա ունեն։

 

 

 

Գևորգ Մանուկյան

 

Գևորգի առաջին կինը Լիլիթն էր։ Նրանք 2 տարի համատեղ ապրելուց հետո բաժանվել են։ Դրանից հետո դերասանը երկրորդ անգամ է ամուսնացել Աննայի հետ։

 

 

Դավիթ Թուջարյան

 

Դավիթ Թուջարյանը ժամանակին ամուսնացած էր Լիլիթ Կարապետյանի հետ։ Նրանց բաժանությունից հետո Դավիթը երկրորդ անգամ ամուսնացավ Սվետլանայի հետ։

 

 

 Աղբյուրը՝ http://Tert.am Life