Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 2 երեխաների 38-ամյա հորը հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված

Shamshyan.com-ը հայտնում է՝

 

Այսօր՝ հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված դին հանդիսանում էր Սյունիքի մարզի բնակիչ, 38-մյա Աբրահամ Աղայանը։

 

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։

 

Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

11 Январь, 2017 | Բեսթինֆո