Գեղարքունիքի փոխմարզպետի տղային սպանած «Չոլի շուն» մականվամբ Նորատուսի գյուղապետի եղբոր տղան մեղայականով ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

Shamshyan.com-ը հայտնում է՝

 

Այսօր՝ հունվարի 8-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, և ոստիկանության Գավառի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, կեսօրին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 7-ին՝ Գավառ քաղաքում, իր համագյուղացի 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու մեջ։

 

 

Սպանությունը կատարելուց հետո նա դիմել էր փախուստի, սակայն տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները տիրապետում են ողջ ինֆորմացիային և ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել նաև իր վարած այն ավտոմեքենան, որով ինքը ժամանել էր սպանության վայր, այլ ելք չունենալով մեղայականով ներկայացել է ոստիկանություն։


Նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, նույն գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Արտավազդ Ղազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

08 Январь, 2017 | Բեսթինֆո