Այսօր Թբիլիսյան խճուղու վրա 17 տարեկան տղային չսպանեցին իր հասակակիցները...

Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

 

ԱՅՍՕՐ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ՎՐԱ 17 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՅԻՆ ՉՍՊԱՆԵՑԻՆ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԸ...

Այսօր Թբիլիսյան խճուղով իջնում էի մեքենայով, ընտանիքիս հետ, ժամը 15:00: Լամպերի գործարանի դիմացի մայթին մի 20-30 հոգի երիտասարդներ` 15-17 տարեկան, լոմերով բեյսբոլի փայտերով և այլ պարագաներով «մորթում» էին իրար: Հեռվից տեսա որ երիտասարդներից մեկը գլխին լոմիկի պես ինչ որ գործիքով հարված ստանալուց հետո ընկավ գետնին: Անմիջապես հայտնվեցին գետնի վրա ընկածին քացիներով խփողները: մի խոսքով շատ չխորանամ բացատրության մեջ, մեքենաս կանգնացրեցի փողոցի մեջտեղում, ու գոռալով վազեցի դեպի «Ավարայրի դաշտը»: Ինձ տեսնելով սթափվեցին անմիջապես կանգնեց կռիվը, «հոպար վսյո, հոպար, գնում ենք... պրծ պրծ, հելանք... » արձագանքում էին ջահելները իմ նախատինկներին: «Հիմա որ դեմներդ թուրք լիներ սենց հավեսով չէիք ծեծի չէ՞...» գոռում էի ես սրան նրան հրելով աջ ու ձախ: Այ քեզ բան, իրոք ոչ պարսիկ կար մեջները, ոչ թուրք, փաստորեն Ավարայրը չէր ոչ էլ Մարաթուկի ստորոտն էր` Երևանում էինք... Զարմանալին էն էր որ կռիվը նոր չէր սկսվել, արդեն երևի մի 5 րոպե եթե ոչ 10 իրար «մորթել» էին: Այդ ընթացքում երևի մի 100 մեքենա անցել էր, և առնվազն մի 50-ի մեջ 30-ն անցած տղամարդիկ եղած կլինեին: Համոզված եմ եթե տեսնեին որ մի արտասահմանցում գցել են գետնին ծեծում էին երևի եթե ոչ բոլոր այլ գոնե մեքենաների կեսը կանգնած կլինեին և կանայք ու տղամարդիկ դուրս եկած կլինեին պաշտպանելու խեղճ արտասահմանցիներին: Բայց դե մերոնք են մեր երեխեքը, իրար թող մորթեն հո ուրիշը չի՞ որ սիրտներս ցավա: Հետո վաղը ֆեյսբուքում կկարդայինք որ գլխին ստացած հարվածից 17 տարեկան Արմանը գիտակցության չգալկով մահացել է, և ձերբակալվել են 16 տարեկան Աշոտն ու 15 տարեկա Սերոբը: Ու կսկսեինք տմտմբացնել գլուխներս ու ստատուս գրել բա թե սրանց ծնողները բա ու՞ր էին նայում, բա մարդ չկա՞ր էդ կողմերում, բա օրը ցերեկով մայրուղու վրա երեխա էին սպանում... Ու տենց «սրտացավերի» մի ողջ օղակ մի երեք օր «կողբային» ու կմոռացվեր կանցնեինք մեր առօրյային, իսկ մահացածի ծնողները կմնային իրենց ցավով մեն մենակ ու կսկսեին պահանջել որ էն երկու երիտասարդին կախեն!!! Օտարամոլությամբ մենկ վաղուց ենք տառապում: Ժամանակին օտար հրեական գաղափարախոսությունը НКВД-ի կողմից մտցվեց մեր ազգի ինչպես նաև մնացած խորհրդային ազգությունների և ժողովուրդների մեջ, հենց հետապնդելով մի նպատակ, որ եղբայր հասկացողությունը, հարազատ, գաղափարակից և բարեկամը համարվի ոչ տե քո ազգակիցը այլ կոնկրետ կոդեկսի հետևող ցանկացած անձնավորություն: Հայոց Ազգային Գվարդիան պայքարել և պայքարելու է օտար, ներմուծված շինծու գաղափարախոսությունների, չգրված ապազգային օրենքների, օտարամոլության պրոպագանդայի և նման ազգասպան այլ երևույթների դեմ: Որոշ լիբեռաստներ մեզ փորձում են որակավորել որպես ֆաշիստ նեոնացիստներ, խեղաթյուրելով մեր կատարած աշխատանքն ու գործունեությունը: Բարեբախտաբար այսօր մեր գործունեությունը տալիս է իր բարի պտուղները: Այսօր բանակում միջանձնային հարաբերություններում դրական տեղաշարժի մեջ մենք ունենք նաև մեր ներդրած լուման, ինչով և հպարտանում ենք ամսական մեր հաշվետվություններում, երբ ամիսը անցնում է առանց լուրձ միջադեպերի: Նույն քարոզչությունն ու աշխատանքը մենք արդեն վարելու ենք ոչ միայն բանակում այլ նաև դպրոցնեում, բակերում և փողոցում: Այսօրվա երիտասարդները հենց այդ օտար գաղափարախոսության զոհերն են, իսկ մեզ որպես սևազգեստ ֆաշիստ ներկայացնող լիբեռաստները այդ սովետական գաղափարախոսության ջատագովները: Պաշտոնապես հայտարարում եմ` Հայաստանում վերացվելու է օտարամոլության քարոզն ու օտար գաղափարախոսության պաշտանմունքը: Երեք տարի առաջ երբ մենք հայտարարեցինք որ շուտով կգա ժամանակը, որ հայ երիտասարդը հպարտությամբ կմեկնի ծառայության, որ բանակից խուսափելը լավ տղություն կոչվելուց կրկին կհամարվի ամոթ, որ պոստ պահելը կդառնա հայ երիտասարդի երազանքներից մեկը մեզ կրկին քարկոծում էին ու անվանում երազկոտ դեմագոգներ: Այսօր մենք շատերի հետ միասին հասել ենք մեր առաջ դրված առաձնային խնդիրների կատարմանը: Համոզված եմ որ շատ մոտ ապագայում մենկ կհասնենկ ավելի խորը խնդիրների լուծմանը և արմատախիլ կանենք օտարամոլություն կոչված հիվանդությունը որ պորձում են մեզ «կերցնել» մարդասիրություն կոչվող գառան մորթու տակ թաքնված!!!

 

Աղբյուր՝ Facebook.com


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

08 Январь, 2017 | Բեսթինֆո