Համաշխարհային մաֆիայի «կնքահոր» ամենահայտնի արտահայտությունները

Հետույքը խոցած փամփուշտը շատ բան է փոխում ուղեղում:

 

Միշտ ականջալուր եղիր այն խորհուրդներին, որոնք քեզ առավելություն են տալիս, ու երբեք նման խորհուրդներ ուրիշներին մի՛ տուր:

 

Եթե ստում ես, խոսքդ կարճ կապիր:

 

Վերջիվերջո, ձկանը սպանում է նրա բաց բերանը:

 

Մի՛ հիշիր պրոբլեմի մասին, քանի դեռ պրոբլեմը չի հիշել քո մասին:

 

 

Շատերը զգուշավոր են խաղում, որպեսզի չպարտվեն, սակայն զգույշ խաղացողները սովորաբար առաջինն են պարտվում:

 

Պատահական զուգադիպություններ չեն լինում:

 

Իրականում հիմարը հենց նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:

 

Արդյոք պետք է ներել թշնամուն։ Աստված կների նրան։ Մեր խնդիրը նրանց հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելն է:

 

Համբերության մեկ րոպեն 10 տարվա անհոգ կյանք կարող է ապահովել:

 

 

Արծիվը երբեք ճանճ չի որսում:

 

Ես պատրաստ եմ իմ 30 գանգստերներին փոխանակել մեկի հետ, ով կկարողանա հարցեր լուծել բանակցելով:

 

Անձնական՝ ոչինչ. սա ընդամենը բիզնես է:

 

Չկա առավել հեշտ բան, քան խոստումներ տալը:

 

Կարիք չկա թափ տալու դեռ չհասած խնձորենու ճյուղերը․ երբ խնձորը հասունանա, ինքնին կընկնի:

 

 

Օձը բնից միշտ ուրիշի ձեռքով հանիր։

 

Երեխա ժամանակ Աստծուց հեծանիվ էի խնդրում: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես ուղղակի գողացա հեծանիվն ու աղոթեցի, որ Աստված ների ինձ:

 

Երբեմն ականջ դիր հիմարներին, արժեքավոր մի բան կարող ես լսել նրանցից, սակայն երբեք մի՛ վիճիր նրանց հետ:

 

Ջրի խորությունը երբեք երկու ոտքով մի՛ ստուգիր։

 

Աշխարհը պատկանում է համբերատարներին։

 

Բարեկիրթ եղիր բոլորի, շփվող՝ շատերի, մտերիմ՝ միայն ընտրյալների և ընկեր՝ եզակիների հետ:

 

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

08 Январь, 2017 | Բեսթինֆո