Լուսանկար, որի պատմությունը սարսափ կառաջացնի ցանկացած գիտակից մարդու մոտ

Օհայոյի ոստիկանությունը հրապարակել է լուսանակար, որտեղ մեքենայի առջևի մասում թմրանյութի դոզայի գերազանցումից ուշագնաց պառկած են ծնողները, իսկ մանկահասակ երեխան նստած է հետնամասում։

 

Ոստիկանության սպան նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ տեսել է անկանոն ձևով ընթացող մեքենան։ 4 տարեկան փոքրիկին հանձնել են երեխաների խնամակալության ծառայությանը։ 50-ամյա մայրը՝ Ռոանդա Պասեկը, ու 47-ամյա հայրը՝ Ջեյմս Ակորդը, թմրանյութեր պահելու համար ձերբակալվել են նաև 2011 թվականին։

 

Օհայոյի ոստիկանական ծառայությունը լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքի էջում ու նշել, որ ծնողները ուշագնաց են եղել հերոինի դոզայի գերազանցումից։ 

Իրավապահները նշել են, որ լուսանկարը հանրայնացրել են, որպեսզի ցույց տան, թե ինչքան վտանգավոր կարող է լինել հերոինի օգտագործումը:

 

Officials say they decided to make the photos of the unconscious man and woman public to raise awareness of the heroin epidemic in the state 


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

08 Январь, 2017 | Բեսթինֆո