Այգում փոս փորելիս տղամարդը գտավ այս ապակե տարան, որն այնտեղ թաղվել էր 15 տարի առաջ. տեսեք, թե ինչ սարսափելի պարունակություն ուներ այն (լուսանկարներ)


Վարձակալած առանձնատանը բնակվող տղամարդը որոշեց այգում թփեր տնկել և դրա համար սկսեց փոս փորել, բայց հանկարծ բահը դեմ առավ ապակյա ինչ որ բանի: Սկզբում տղամարդն ուրախացավ, կարծելով, թե ժամանակի պարկուճ կամ գանձերով լի տարա է գտել, բայց ամեն ինչ շատ ավելի սարսափելի էր:
 
Ապակե տարան լցված էր դոնդողանման ինչ որ հեղուկով, իսկ դրանում լողում էին տան իրական տիրոջ և նրա կնոջ լուսանկարն ու գործվածքի մի կտոր: 
 
Տղամարդու զանգով ժամանած տանտերերը ենթադրում են, որ դա 15 տարի առաջ այդտեղ վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ ձեռքի գործն է: Դրդապատճառը հայտնի չէ: Նրան ոչ ոք վատություն չէր արել:
 


Տարայի պարունակությունը, որը ժողովրդական լեզվով ասած «թուղթգիր» էր հիշեցնում, այրեցին, իսկ այն փոսի մեջ, որտեղ թաղված էր այն, օրհնված ջուր լցրեցրին:
 
 
Աղբյուր՝ Դեսից Դենից

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

08 Январь, 2017 | Բեսթինֆո