Ահա թե որ կենդանակերպի նշաններին է մեծ հաջողություն սպասվում 2017­-ին


Ըստ ռուս աստղաբանների՝ հաջողությունը ոչ բոլոր կենդանակերպի նշաններին է սպասում, չնայած ոչ մեկին էլ ծանր ապրումներ չի սպասվում, իսկ երջանկությունը և հաջողությունը անձնական կյանքում կկիսեն բոլորը:

Այս տարին խոստանում է լինել շատ հաջողակ, հանգիստ և բարենպաստ: Յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ փնտրում է: Երկար մութ գիշերվանից հետո Կրակե Աքլորը ծուղրուղուով կավետի նոր արև: Սակայն ոմանց բախտը ավելի կբերի:

 

Առաջին հերթին դրանք են Ջրհոսները, Կշեռքները, Խոյերը, Երկվորյակները և Առյուծները

Հենց այս կենդանակերպերի տակ ծնվածներին գրեթե ամեն ինչ կհաջողվի, ամեն խնդիր, ամեն դժվարություն նրանք հեշտությամբ կհաղթահարեն առանց խնդիրների և հետևանքների: Իհարկե, նրանց ճանապարհին անախորժություններ և անհանգստություններ կլինեն, սակայն նրանք հեշտությամբ դրանք կհաղթահարեն:

Արժե նկատել, որ այս տարի շատերի մոտ արմատապես կփոխվի վերաբերմունքը կատարվող իրադարձությունների հանդեպ, իսկ առաջին հերթին իրենց և իրենց շրջապատի: Հավանաբար, նրանք կնկատեն իրենց շուրջ այն մարդկանց, ում համար իրենք, իրոք, թանկ են և ըստ արժանվույն կգնահատեն այդ հոգատարությունը և սերը: Հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու մտերիմների աջակցությունը կօգնեն այս կենդանակերպի նշաններին հավատալ հաջողությանը:



Երկրորդ հերթին՝ Ցուլերը, Խեցգետինները և Այծեղջյուրները

Հենց այս մարդիկ կարող են ավելի քիչ անհանգստանալ և ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Չնայած նրան, որ այս տարի հաջողությունը և բախտը փոքր-ինչ թեքվել են նրանցից, չարժե խնդիրներ փնտրել և դառնալ տարբեր քաշքշուքների մասնակից: Այդ պատճառով պետք է ամեն ինչ լավ կշռել և մտածել, մինչև ինչ-որ քայլ անելը, մասնավորապես, օրինակ, նոր ծանոթություն հաստատելը, որը կարող է ճակատագրական դառնալ:

Բացի այդ՝ աստղաբանները նաև խորհուրդ չեն տալիս դեմ կանգնել և խոչընդոտել շատ իրադարձությունների: Ինչ վերաբերում է, օրինակ, Խեցգետիններին, նրանք նախընտրելի է՝ լավ հետազոտեն իրենց ներքուստ և գտնեն այն ցանկալին և բաղձալին, որոնց կցանկանային ունենալ և հասնել: Այլ խոսքերով՝ նրանց շատ անհրաժեշտ է նպատակներ դնել իրենց առջև և ձգտել դրանց իրականացմանը, քանի որ գալիք տարին նպաստելու է նրանց բոլոր ցանկությունների իրականացմանը:

Ինչ վերաբերում է Ցուլերին, ապա պետք է նշել, որ նրանք վերջնականապես կծուլանան, իսկ Աքլորը չի սիրում մարդկանց, ովքեր սովոր են ապրել պատրաստի ամեն ինչի վրա․ այդ պատճառով նրանց խնդիրներ և անակնկալներ է մատուցելու՝ ինչ-որ կերպ առույգացնելու և գործել ստիպելու համար:

Երրորդ հերթին՝ Աղեղնավորներ, Ձկներ, Կարիճներ և Կույսեր

Անձնականում այս նշաններին սպասում է համառ պայքար երջանկության համար: Հենց այս պայքարի ընթացքում շատերը կհավատան իրենց ուժերին և հնարավորությանը՝ անել որևէ բան ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության և խորհուրդների, իսկ դա նրանց համար շատ բան է նշանակում:

Այս նշանները նույնպես կարող են հավատալ իրենց ուժերին, հաջողությանը, նպատակների իրականացմանը, եթե, իհարկե, բավականաչափ ուժ և ջանք ներդնեն: Հիշեք, Աքլորըբարյացակամ է այն նշանների հանդեպ, որոնք չեն նստում տեղում ձեռքերը ծալած, այլ գործում են, նշանակություն չկա վերաբերում է դա աշխատանքին, ընտանեկան բարօրությանը, թե սիրուն:

Բացի այդ՝ այս կենդանակերպերի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ավելի դրական մտածել, քանի որ նրանց մոտ ամեն մտածածը շատ շուտ նյութականանում է, հետևաբար պետք չէ վատ բաներ մտածել, պետք է դրական տրամադրվել, եթե, իհարկե, ցանկանում եք հասնել հաջողության:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

06 Январь, 2017 | Բեսթինֆո
-->