Ասեք ձեր քթի ձևն, ու մենք կասենք, թե ինչ բնավորության տեր մարդ եք դուք


Տարօրինակ է, բայց փաստ է: Ձեր քիթը կարող է շատ բան պատմել ձեր բնավորության մասին՝ համաձայն իսրայելցի գիտնական Ավրաամ Տամիրի հետազոտությունների:

 

Կան քթի բազմաթիվ ձևեր, բայց ահա ութ հիմնականները

 

 



1. Նուբայական քիթ

Նուբայական քիթը առանձնանում է իր երկարությամբ: Այսպիսի քթի պատը համարյա ուղիղ է, իսկ ծայրը դեպի ներքև է ուղղված: Նման քիթ ունեցողները հաճախ լինում են հետաքրքրասեր և շատ լավատես: «Նուբայացիները» ջանում են միշտ օգնել ուրիշներին, շրջապատողների համար ստեղծել իդեալական պայմաններ: Նրանք ցանկացած խնդրի համար լուծում են գտնում: Նուբայական քթով մարդիկ համակրելի են շատերի համար:

 

2. Հունական քիթ

Հունական քիթը շատ նեղ է, երկար և ուղիղ: «Հույները» այդքան էլ չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում: Նրանք հավատարիմ են իրենց մտերիմների նկատմամբ: Նման մարդիկ դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին, որի պատճառով էլ նրանք շատ փակ մարդիկ են թվում:

 

3. Կեռ քիթ

Շատերը քթի այս տեսքը համեմատում են թռչունի կտուցի հետ: Այսպիսի քթի պատը կոր է, իսկ ծայրն ուղղված է դեպի ներքև: Նման մարդիկ ստեղծագործող են և անձնուրաց: Նրանք պատրաստ են համառորեն պաշտպանել իրենց սկզբունքները, վտանգի են ենթարկում ամեն ինչ, սեփական նպատակներին հասնելու համար:

 

4. Կամարաձև քիթ

Այս քիթը շատ նման է կեռ քթին, բայց այս քթի ծայրն ավելի սրված է: Նման քթով մարդիկ հիանալի կազմակերպիչներ են: Նրանք ազնիվ են և պատասխանատու, միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին:

 

5. «Կոճակ»

Այս քիթը շատ փոքր է և նրբագեղ: Այսպիսի քիթ ունեցողները սպոնտան են իրենց որոշումներում: Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն, խոսքից միանգամից գործի են անցնում: Համարյա միշտ նրանք ստանում են այն, ինչ ուզում են:

 

6. Ուղիղ քիթ

Այսպիսի քիթը տարածված է Ասիայում: Այն գրեթե իդեալական ուղիղ է, մի փոքր հարթ: Ծայրը կլորավուն է, իսկ քթանցքերը բավականին լայն են: Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք շատ կրքոտ են: Նման մարդկանց հեշտ է զայրացնել:

 

7. Գոգավոր քիթ

Այսպիսի քթի պատին փոքրիկ սապատ կա: Քթի այս ձևը շատ տարածված չէ: Այսպիսի քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ, ուրիշի խնդիրները լուծելու ցանկությամբ: Նման մարդիկ շատ զգայուն են, նրանց շատ հեշտ է նեղացնել կամ վիրավորել:

 

8. Ծուռ քիթ

Այս քթի անվանումն այդքան էլ հաճելի չէ: Բյաց նման մարդիկ հաճախ լինում են մեղմ և սիրալիր: Նման քթի պատը կոր է, իսկ ծայրը կլորացած: Այս մարդիկ կենտրոնանում են այն ամենի վրա, ինչ անում են: Նրանք հիանալի ընկեր են և գործընկեր:

 

Աղբյուր՝ Ավելին քան փաստեր


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

06 Январь, 2017 | Բեսթինֆո