Եգիպտական կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին՝ հանդիսատեսի աչքի առաջ (տեսանյութ 16+)

Եգիպտոսի կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին հանդիսականի աչքի առաջ: Մասնագետի ստացած վնասվածքները մահացու են եղել:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում: Շոուի ժամանակ 35-ամյա վարժեցնող Իսլամ Շահինը փայտիկով առաջնորդել է առյուծներից մեկին աստիճանահարթակով բարձրանալիս, երբ մյուս առյուծը հանկարծակիորեն հարձակվել է տղամարդու վրա:

 

Տեսագրության մեջ լսվում են սարսափած ամբոխի ճիչերը, որոնք կենդանիների գրոհի ականատեսն են դարձել:

 

 


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

06 Январь, 2017 | Բեսթինֆո