«Բարձրացրե՛ք ձեր հետույքը և վազե՛ք մարզասրահ»

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, զայրացել է իր դեմ իրականացվող արշավից ու չարախոսություններից:

 

Պատճառն այն է, որ օգտատերերը համացանցում հրապարակել են իր հին լուսանկարներից:

 

Այս առիթով Լիլիթը իր Instagram-ում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Ժողովու՛րդ, դուք այդպես էլ չհասկացաք, որ ես չեմ թաքցնում իմ անցյալը և չեմ ամաչում դրանից:

 

Ձախ կողմում պատկերված լուսանկարն արվել է 2007-ին, մյուսը՝ 2015-ին: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ փոխվել և կարողացել եմ աշխատել մարմնիս վրա՝ դառնալով ավելի լավը: Իսկ դուք հին արխիվը քրքրելու փոխարեն կարող եք խնդրել ինձ տրամադրել իմ հին լուսանկարները և ես ուրախությամբ դրանք ձեզ կներկայացնեմ: Բացի այդ՝ ժամեր շարունակ համացանցում նստելու փոխարեն բարձրացրեք ձեր հետույքը և վազեք մարզասրահ»:

 


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

06 Январь, 2017 | Բեսթինֆո