Մահացել է Ժենյա Մկրտումյանը

Bravo.am-ը գրում է՝

 

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է Ժենյա Մկրտումյանը: Դերասանուհին 68 տարեկան էր: Ցավալի լուրը BRAVO.am-ին հայտնել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից: 

 
Ժենյա Մկրտումյանը դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին էր, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը: 1972թ. ավարտել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:
 


Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան եւ նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր եւ պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) եւ այլն: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաեւ մի շարք հեռուստատեսային ներկայացումներում:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

26 Ноябрь, 2016 | Բեսթինֆո