Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու 07-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Shamshyan.com-ը գրում է՝

 

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 35 AT 480 համարանիշի և ВАЗ 2107 մակինշի 31 ՏԼ 056 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը մահացել են:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:




Վիրրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ՃՈ աշխատակիցներն ու Թալինի հրշեջ-փրկարարները և մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Թալինի շտապօգնության բժիշկները:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու Թալինի ոստիկանապետը:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

25 Ноябрь, 2016 | Բեսթինֆո