Օրվա բաղադրատոմսը. Տորթ «Պանչո»


Բաղադրիչներ

Բաց գույնի բիսկվիթի համար՝
կեֆիր – 1 բաժակ
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
ալյուր – 1 բաժակ
սոդա – 1թ/գդ
Մուգ գույնի բիսկվիթի համար՝
կեֆիր – 1 բաժակ



ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
ալյուր – 1 բաժակ
սոդա – 1թ/գդ
կակաո – 2ճ/գդ
Միջուկի համար՝
յոգուրտ մրգային – 6 տուփ(բանանի համով)
բանան – 4-5 հատ
Վրան զարդարելու համար՝
յոգուրտ մրգային – 2 տուփ(բանանի համով)
բանան – 4-5 հատ
շոկոլադ սև – 100գր
բուսայուղ – 2ճ/գդ
պնդուկ – 1 բուռ

 

Պատրաստման եղանակ

 

Բաց գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը:


tort-pancho-2

 

Ապա ավելացնում ենք ալյուրը, սոդան և հարում ենք ստացված զանգվածը ձեռքի հարիչով:


tort-pancho-3


Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում:


tort-pancho-4

 

Մուգ գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը,ապա ավելացնում ենք ալյուրը, սոդան և կակաոն ու հարում ենք ստացված զանգվածը ձեռքի հարիչով:


tort-pancho-5


Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում: 

Պատրաստի կորժերը հանում ենք ձևամաններից և թողնում ենք, որ սառչեն:


tort-pancho-6


Ապա կորժերից որևէ մեկը կտրում ենք երկարությամբ:


tort-pancho-7


Ներքևի շերտը դնում ենք ափսեի վրա(որպես տորթի հիմք), իսկ երկրորդ շերտը կտրատում ենք խորանարդիկներով:


tort-pancho-8


Բաց գույնի կորժը նույնպես կտրատում ենք խորանարդիկներով և ավելացնում ենք մուգ գույնի կտրատված կորժին:


tort-pancho-9


Ապա ավելացնում ենք կտրատված բանանը, յոգուրտը, խառնում ենք և դնում ենք ստացված միջուկը տորթի հիմքի վրա:


tort-pancho-10


Սեղմում ենք միջուկը, տալով գմբեթի տեսք, ապա վրայից լցնում ենք յոգուրտը:


tort-pancho-11

 

Տարածում ենք յոգուրտը ամբողջ տորթի վրա և տեղափոխում ենք սառնարան ամբողջ գիշեր:
 

tort-pancho-12


Հալեցնում ենք շոկոլադը, ավելացնում ենք բուսայուղը և խառնում:

Բանանները կտրում ենք երկայնքով, բաժանելով 2-3 մասի, ապա բանանի երկայնքով քսում ենք հալած շոկոլադը և դնում տորթի վրա:


tort-pancho-13


Մնացած հալած շոկոլադով պատում ենք տորթը և վրան շաղ ենք տալիս մանրացված պնդուկը: 

Պատրաստի պանչոն թողնում ենք 10 րոպե, ապա կտրատում ենք և մատուցում:


tort-pancho-14

 

 
tort-pancho-15

 

Համեղ տորթ պանչոի միջուկում բանանի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած միրգ, ըստ Ձեր նախասիրության:

 

Աղբյուր՝ cooks.am

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

26 Октябрь, 2016 | Բեսթինֆո