Օրվա բաղադրատոմսը. Կոնֆետ «Բաունտի»


Բաղադրիչներ

  • շոկոլադ կաթնային – 200գր
  • կոկոսի քերուկ – 3 բաժակ
  • խտացրած կաթ – 1 բանկա



 

Պատրաստման եղանակ
 
Կոկոսի քերուկը լավ խառնել խտացրած կաթի հետ:
 
konfet-bounty-3

 

Այնուհետև վերցնել 1 գդալ ստացված խառնուրդից, դնել ափի մեջ և ուղղանկյուն ձև տալ նրան:

 

konfet-bounty-4

 

Ստացված կոնֆետները շարել պերգամենտային թղթով պատված մեծ ափսեի կամ տապակի վրա: Տեղափոխել կոնֆետները տապակով սառցարան 20 րոպեով:


konfet-bounty-5

 

Միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:


konfet-bounty-6

 

Ընկղմել շոկոլադի մեջ արդեն սառչած կոկոսի կոնֆետները:

 

konfet-bounty-7

 


konfet-bounty-8

 

Շոկոլադապատ կոնֆետները կրկին դնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա և տեղափոխել սառցարան 1 ժամով:


konfet-bounty-10

 

Վերջ, Բաունտի կոնֆետը պատրաստ է զարմացնել ձեր հյուրերին: Չմոռանաք խոստովանել, որ այն գնված չէ:)

 

Աղբյուրը` http://www.cooks.am

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

21 Октябрь, 2016 | Բեսթինֆո