Օրվա բաղադրատոմսը. անչափ համեղ մեղրով տորթ


Բաղադրիչներ

  • Շերտերի համար`
  • ալյուր - 500 գր
  • շաքարավազ - 200 գր (կարելի է 100 գր դարչնագույն, 100 գր սպիտակ)
  • ձու - 3 հատ


  • կարագ - 100 գր
  • մեղր - 70 գր
  • սոդա - 1,5 թ/գդ (թեթև)
  • Կրեմի համար՝
  • կաթ - 400 մլ
  • ձու - 3 հատ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի - 40 գր
  • խտացրած կաթ եփված - 350 գր
  • մեղր - 30 գր
  • կարագ - 200 գր
  • թթվասեր - 250 գր (25-40%)

Պատրաստման եղանակ

 

 

1. Պատրաստում ենք շերտերը: Հաստ հատակով կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը, մեղրն ու կարագը և դնում միջին ուժգնության կրակին: Այդ ընթացքում ձվերը ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք:

 

mexrov-tort-1

 

2. Ձվերը խառնելով ավելացնում ենք արդեն տաքացած խառնուրդին: Խառնում ենք այնքան, մինչև շաքարավազն ու կարագը լուծվեն: Թույլ կրակին թողնում ենք 5-7 րոպե, մինչև սպիտակ փրփուր առաջանա (մոտավորապես 70 աստիճանում): Ավելացնում ենք սոդան: Կրակի վրա պահում ենք ևս 1 րոպե: Զանգվածի ծավալը մոտավորապես 2 անգամ ավելանում է, ինչից հետո կրակից վերցնում ենք:


mexrov-tort-2

 

3. Ավելացնում ենք ալյուրը և մեծ արագությամբ մոտ 2 րոպե հարում: Պետք է ստացվի համասեռ զանգված:
Նշենք, որ առաջին հայացքից խմորը կարող է ջրիկ թվալ, բայց պետք չէ ալյուր ավելացնել, քանի որ սառելուց հետո դառնալու է կպչուն ու պլաստիկ:


mexrov-tort-3

 

4. Խմորը գնդում ենք և 2-3 րոպե թողնում հովանա: Բաժանում ենք 8 հավասար մասի և գնդում: Ծածկում ենք սրբիչով, որպեսզի մակերևույթը չչորանա:

 

mexrov-tort-4

 

5. Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Գնդերը գրտնակում ենք և պատառաքաղով ծակծկում: Թխում ենք յուղաթղթով պատված կամ սիլիկոնե տակդիրով տապակի մեջ՝յուրաքանչյուրը 3 րոպե:
Խմորը ջեռոցից հանելուն պես տրաֆարետի օգնությամբ կտրում ենք 24 սմ տրամագծով շրջաններ, իսկ կտորները՝ պահում:


mexrov-tort-5

 

6. Բոլոր շերտերը թխելուց հետո ավելացրած կտորները լցնում ենք թավայի մեջ ու 4-6 րոպե թխում, որպեսզի չորանան ու մգանան: Հովացնում ենք, լցում բլենդերի մեջ ու փշրում:


mexrov-tort-6

 

7. Պատրաստում ենք կրեմը: Ձվերը օսլայի հետ հարում ենք, կաթը տաքացնում ենք (չենք եռացնում), բարակ շիթով զգուշությամբ ավելացնում ձվային զանգվածին՝ վերջինս ձեռքի հարիչով անընդհատ հարելով:


mexrov-tort-7

 

8. Խառնուրդը լցնում ենք հաստ հատակով կաթսայի մեջ, դնում կրակին և անընդհատ խառնելով 5-6 րոպե եփում ենք մինչև խտանալը (մոտավորապես մինչև 180 աստիճան): Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի:


mexrov-tort-8

 

9. Կարագը թեթևակի հարում ենք, մինչև դառնա պլաստիկ:


mexrov-tort-9

 

10. Հովացած խառնուրդին ավելացնում ենք խտացրած կաթն ու մեղրը և խառնում: Հետո ավելացնում ենք կարագն ու կրկին խառնում:


mexrov-tort-10

 

11. Վերջում ավելացնում ենք թթվասերը: Խառնում ենք, բայց չենք հարում: Կրեմը կարելի է օգտագործել անմիջապես: Եթե թվում է, թե կրեմը ջրիկ է, կարելի է մեկ ժամ պահել սառնարանում:


mexrov-tort-11

 

12. Հավաքում ենք տորթը: Դնում ենք առաջին շերտը, առատ կրեմ քսում և մի քիչ փշրանք ցանում: Դնում ենք երկրորդ շերտն ու գործողությունները կրկնում: Այսպես մինչև վերջ:


mexrov-tort-12

 

13. Տորթի վրա ու կողքերին նույնպես առատ կրեմ ենք քսում ու փշրանք ցանում: Առնվազն 8-12 ժամ պահում ենք սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի:


mexrov-tort-13

 

Ահա և վերջ:


mexrov-tort-14

 

Պատրաստ է:


mexrov-tort-15

 

Այսպիսի մեղրով տորթ Դուք դեռ չեք համտեսել :)

 

Աղբյուր՝  Cooks.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

24 October, 2016 | Բեսթինֆո