Օրվա բաղադրատոմսը․ անչափ համեղ կարտոֆիլային ձողիկներ

Բաղադրիչներ

կարտոֆիլ – 5 հատ
ձու – 2 հատ
պաքսիմատ – 100գր
պանիր – 100գր
ալյուր – 2-3 ճ/գդ
ձիթայուղ – 100գր
աղ – ըստ ճաշակի

պղպեղ սև – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակ

  • Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:

 

kartofilayin-dzoxikner-2

 

  • Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:


kartofilayin-dzoxikner-4

 

  • Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք  ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:


Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:


kartofilayin-dzoxikner-5

 

Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով :)

 

Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

23 October, 2016 | Բեսթինֆո