Օրվա բաղադրատոմսը. աղցան «Ցեզր»


Սա շատ տարածված աղցան է, որը բավականին համեղ է և վստահ ենք, որ տնային պայմաններում այն պակաս համեղ չի ստացվի: Ներկայացված բաղադրիչներից հնարավոր է պատրաստել 6-7 բաժին աղցան:

 

 

Բաղադրիչները՝




• ½ բատոն (200 գ)
• 300 գ հավի փափկամիս
• 1 մեծ փունջ հազար
• 50 գ պարմեզան պանիր
• 1 պճեղ սխտոր
• ձիթապտղի յուղ

 

Սոուսի համար

 

• 2 խաշած ձվի դեղնուց
• 2թ/գ  մանանեխ
• 1 պճեղ  սխտոր
• 2 ճ/գ կիտրոնի հյութ
• 1 թ/գ 6%-ոց  քացախ
• 100 մլ ձիթապտղի յուղի
• աղ
• պղպեղ

 

Խառնել 5 ճ/գ  յուղը  ճզմած 1 պճեղ սխտորի հետ և թողենել 15 րոպե:

Шаг 1

Բատոնը կտրատել փոքրիկ խորանարդիկների նման:

Шаг 2

Բատոնը տապակել սխտորով  յուղի մեջ այնքան, մինչև որ ձեռք բերի ոսկեգույն երանգ:

Шаг 3


Փափկամիսը բաժանել փոքր կտորների:

Шаг 4

Տապակել փափկամիսը յուղի մեջ, մինչև որ պատրաստ լինի, համեմել աղով ու պղպեղով:

Шаг 5

Պատրաստել համեման համար անհրաժեշտ բաղադրիչները:

Անհրաժեշտ է  խառնել հավի դեղնուցն ու մանանեխն և լավ տրորել:

Шаг 6

Ավելացնել ճզմած սխտորն ու խառնել:

Шаг 7

Ավելացնել կիտրոնի հյութն ու քացախը:

Шаг 8


Որից հետո ավելացնել յուղն ու լավ խառնել և համեմել աղով ու պղպեղով՝ ըստ նախասիրության:

Шаг 9

Պանիրը քերել մանր քերիչով:

Шаг 10

Հազարը կտրատել ու լցնել ափսեի մեջ:

Шаг 11

Հազարի վրա լցնել փափկամիսն ու չորահացերը(մանրացրած ու տապակած բատոնը)

Шаг 12

Վրան լցնել սոուսը

Шаг 13

Ավելացնել պարմեզան պանիրը:

Шаг 14

 

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ Tert.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

17 Август, 2016 | Բեսթինֆո