Օրվա բաղադրատոմսը. Բիսկվիտ «Նրբություն»


Բաղադրությունը`

Կաթնաշոռակոկոսային գնդերի համար
250 գ յուղային կաթնաշոռ
10 ճաշի գդալ կոկոսի քերուկ
1 ձվի դեղնուց
Խմորի համար
100 գրամ կարագ
150 գրամ թթվասեր
250 գրամ շաքարավազ
3-4 հ. ձու



450 գրամ ալյուր
3-4 թեյի գդալ փխրեցուցիչ
3 ճաշի գդալ կակաո
5 ճաշի գդալ կաթ

Կրեմի համար
կես բաժակ շաքարավազ
200 գրամ կաթ
1 ճաշի գդալ ալյուր
2 ճաշի գդալ կարագ

Պատրաստման եղանակը`

Սկզբում պատրաստենք կաթնաշոռակոկոսային գնդերը: Կաթնաշոռն անցկացնել քերիչով և խառնել կոկոսի քերուկի հետ, ավելացնել դեղնուցը, լավ խառնել: Գնդեր պատրաստել և կես ժամ դնել սառցարանը:
Խմորի համար հալեցրած կարագը խառնել թթվասերի հետ, ավելացնել ձվերն ու շաքարավազը, լավ հարել: Խառնելու ընթացքում ավելացնել կաթը, խառնել: Վերջում ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուրը, լավ խառնել: Խմորը կիսել և մի կեսի մեջ ավելացնել կակաոն ու խառնել:
Ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, սկզբում լցնել բաց գույնի խմորը, վրան՝ մուգը, այնուհետև շարել կաթնաշոռակոկոսային գնդերն ու մի փոքր սեղմել, ոև կիսով չափ ընկղմվեն խմորի մեջ: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցն ու 40-45 ր. թխել:
Կրեմը պատրաստելու համար ալյուն ու շաքարավազը խառնել, քիչ-քիչ ավելացնել սառը կաթն ու լավ խառնել: Դնել կրակին ու անվերջ խառնելով եփել՝ մինչև պնդանա, վերջում ավելացնել կարագն ու վանիլինը:
Խմորի սառելուց հետո կրեմը լցնել վրան ու մատուցել:

Հեղինակ՝ Ուտեմ Քեզ


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

18 Июль, 2016 | Բեսթինֆո