Օրվա բաղադրատոմսը․ կարտոֆիլային ձողիկներ


Բաղադրիչներ

  • կարտոֆիլ – 5 հատ
  • ձու – 2 հատ
  • պաքսիմատ – 100գր
  • պանիր – 100գր


  • ալյուր – 2-3 ճ/գդ
  • ձիթայուղ – 100գր
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակ

  • Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:
    kartofilayin-dzoxikner-2
  • Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:
    kartofilayin-dzoxikner-4
  • Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք  ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
    Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:
    kartofilayin-dzoxikner-5

Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով :)

 
Աղբյուր՝ http://www.cooks.am

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

09 Июль, 2016 | Բեսթինֆո