Այս համեղ ու անզուգական պանրով կարկանդակները շատ հեշտ են պատրաստվում ու անչափ համեղ են

Բաղադրիչներ

  • կաթ - 200մլ
  • շաքարավազ - 2թ/գդ
  • խմորիչ - 1թ/գդ
  • ալյուր - 300գր
  • կարագ - 2ճ/գդ
  • պանիր հալված - 10 շերտ
  • ձվի դեղնուց - 1 հատ
 

Պատրաստման եղանակ

  1. Տաք կաթի մեջ ավելացնում ենք խմորիչը, շաքարավազը և թողնում մինչև պղպջակների առաջանալը:
    panrov-karkandak-2
  2. Ապա ավելացնում ենք կարագը, մաղված ալյուրը:
    panrov-karkandak-3
  3. Պատրաստում ենք խմորը, փակում այն սրբիչով և դնում տաք տեղ, որպեսզի բարձրանա:
    panrov-karkandak-4
  4. Հասունացած խմորը բաժանում ենք 10 հավասար մասերի:
    panrov-karkandak-5
  5. Գրտնակով հերթով բացում ենք խմորները: Շերտի մի ծայրին դնում ենք պանիրը, իսկ մյուս ծայրերի վրա անում ենք կտրվածքներ:
    panrov-karkandak-6
  6. Այնուհետև սկսում ենք ռուլետի նման փաթաթել խմորները:
    panrov-karkandak-7
  7. Կարկանդակները դնում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
    panrov-karkandak-8
  8. Կարկանդակների վրա քսում ենք հարված դեղնուցը:
    panrov-karkandak-9
  9. Եփում ենք ջեռոցում 200 աստիճանում 15 րոպե :
    panrov-karkandak-10

Այս պանրով կարկանդակը ավելիհամեղ է տաք վիճակում: Այնպես որ, եթե կարկանդակներ են մնացել, ապա ուտելուց առաջ տաքացրեք դրանք միկրոալիքային վառարանում:

 

Աղբյուր՝ Cooks.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

07 Июль, 2016 | Բեսթինֆո