Ադրբեջանի վերահսկած տարածքում զորքերի տեղաշարժ է նկատվել. ՊԲ


Razm.info-ն գրում է՝

Ապրիլի 11-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ԱԳՍ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց:

Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

Առաջնային գծում տեղաբաշխված հայկական ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:




Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

11 April, 2016 | Բեսթինֆո